Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միակ «հարց լուծողը» Հայոց բանակն է

Հուլիս 29,2023 10:00

Մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտան դարձյալ փակ էր, Պռոշյանի խաչմերուկից իմ ճանապարհը շարունակում էի ոտքով: Անհայտ կորած զինվորների մայրերն էին ճանապարհը փակել, եւ նրանց բողոքը միանգամայն տեղին է: Վարչապետը եւ ԱԳ նախարարը տարին մի քանի անգամ հանդիպում են ադրբեջանական կողմի հետ, անում են իրենց հերթական զիջումները, բայց չեն կարողանում պայմանավորվել գերիների եւ անհայտ կորածների խնդրի մասին:

Գուցե դա՞ էլ նրանց գործառույթների մեջ չի մտնում:

Բայց հետաքրքիր է, թե ինչպես են այդ բողոքին արձագանքում «լայն զանգվածները» (ենթադրաբար, ՔՊ-ական էլեկտորատը): Քայլելով Բաղրամյան պողոտայով՝ հետեւիցս լսում էի մի քանի տղամարդու ձայն. «Էդ սաղ քոչարյանենք են բզբզում». «Հա, նրանց ուշքն ու միտքը վլաստը վերցնելն է», «Որ վլաստը վերցնեն, ի՞նչ են անելու», «Էդ հարցը, Բայդենն էլ որ գա, չի կարողանա լուծել»:

Սովորություն եւ, ճիշտն ասած, ունակություն էլ չունեմ որեւէ մեկի հետ բանավիճելու: Պարզապես հայտնեմ իմ կարծիքը «հարցի լուծման» վերաբերյալ: Վստահ եմ, որ դա կարող է անել միայն Հայոց բանակը: Բերձորի միջանցքը հնարավոր է բացել միայն ուժով, նույն ձեւով հնարավոր է պաշտպանել արցախցիների ինքնորոշման իրավունքը, քշել ադրբեջանցիներին ՀՀ ինքնիշխան տարածքից եւ Գորիս-Կապան ճանապարհից: Իսկ եթե դա չարվի, ապա մոտակա տարիներին «Հայաստանի Հանրապետություն» կոչվող պետությունն, ըստ էության, գոյություն չի ունենա:

Բայդենը, Պուտինը, Սի Ցինպինը, Մակրոնը եւ մնացածները իսկապես չեն կարող այդ հարցը լուծել՝ ոչ ոք մեր փոխարեն մեր հայրենիքն ու հայրենակիցներին չի պաշտպանի: Նրանք կարող են մեզ օգնել՝ զենք վաճառելով կամ անհատույց տրամադրելով:

Թե ինչու դա հիմա ոչ ոք չի անում՝ հարցրեք մեր «իմաստուն» ղեկավարներին: Պետք է հատուկ հարաբերություններ կառուցել գործընկերների հետ, որպեսզի նրանք շահագրգռված լինեն դա անելու: Բայց երբ դու ասում ես, որ այսքան մետրի կամ կիլոմետրի համար չես կռվելու, կամ՝ որ քո ինքնիշխան տարածքի զավթման խնդիրը լուծվելու է «դելիմիտացիայի» մասին բանակցությունների միջոցով, դժվար թե որեւէ մեկը քեզ զենք տա: Երբ դու քո երկրի ներսում ատելություն ես գրգռում արցախցիների նկատմամբ, դժվար թե որեւէ արտաքին խաղացող շահագրգռված լինի Արցախի ինքնորոշմամբ:

Այո, Ռուսաստանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտականությունները: Այդ երկրի հետ կապված հույսեր, իմ կարծիքով, չկան՝ հաշվի առնելով այն, պարզ ասենք, ողորմելի վիճակը, որում Ռուսաստանը հայտնվել է Պուտինի քաղաքականության պատճառով: Ուրեմն, պետք է փնտրել այլ դաշնակիցներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Աւանդական Սփիւռքի իմ – ազգայնական համարուող – շրջանակներում, կայ մի ծանօթ երգ: Զայն ընդհանրապէս կը ծաղրեն, միւս տեսակի հայերը: Հայաստանի մէջ, այդ հեգնանքը ընդհանրապէս հիմնուած է այդ երգին մէկ – քնարերգական – տողին վրայ, թէ՝ «Ըսթանպուլի պիտի լինի արեան ծով»: Սակայն այդ երգին ամենալուրջ եւ իմաստուն տողը, այդ մէկը չէ անշուշտ: Այլ, այս՝ «համոզուած ենք որ միայն զէնքով կայ Հայոց փրկութիւն»: Հետաքրքրական է, այդ տողը միտքս եկաւ, կարդալով այս խմբագրականին վերնագիրը:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Սարգիս Զեյթունյան says:

      Հարգելի Հայդուկ, իսկ այդ երգի մեջ չկա՞ հուշում, թե ով կարող է լինել Հայաստանի ճիշտ դաշնակիցը;

      • Հ. Շ. says:

        . Որպէսզի սխալ հասկցողներ չլինեն, նախ յստակացնենք որ *Պարսկաստանի խորքից* եկած այդ խորհրդաւոր նամակը, Պարսկաստանը չէր ուղարկած, այլ այդտեղի Հայոց Ազատագրական Շարժումի գործիչները:

        . Իրանը հնարաւոր դաշնակից մըն է, սակայն այդքան զօրեղ չէ, որքան կը կարծուի կամ կ’ուզէ երեւնալ: Իսրայել-ԱՄՆ-Թուրքիա յարձակումի մը, չի դիմանար: Մանաւանդ որ նրա ներսն ալ, փխրուն, անկայուն դարձած է:

        Չինաստանը, աւելի ամուր այլընտրանք մըն է: Այսուհետեւ, նոյնիսկ Ռուսաստանը կախեալ է նրանից:

  2. Եթե կարիգ կա բացատրելու նույնիսկ մտավորականին, ինչ մնաց …
    Նախ, բանակը պիտի ուժով փրկի իրադրությունը հենց Հայաստանում:
    Ապա,
    1. Բոլոր, և ես նկատի ունեմ ամբողջ իմաստը, ժամանակներում հաշվի է առնվել ուժը` փողը և/կամ բանակը: Կա մի օրինակ, որը ապացուցում է որ փողով գնվում է պետականություն, բանակի իսպառ բացակայության դեպքում:
    2. Մեկ ամբողջ պարբերական նվիրել տգետ ձևացող, բայց իրականում իրենց հաշվարկը անող քաղքենիների խոսքերին չի հետևում ամուր բանակի անհրաժեշտությունը: Կասեի, խոսում է հայության վաշխառու ու ամեն ինչ ծախելու պատրաստակամության մասին:
    3. Դաշնակիցներըին փոխելը պիտի լինի չափազանց արտարոց բան: Մի ազգ, որը պատրաստ է փոխել դաշնակցին որովհետև ա) ընդունակ չի աշխատել դաշնակցությունը պահելու համար; բ) դաշնակիցը վատ վիճակում է; գ) դաշնակիցը չի կատարում իր վրա վերցրածը մինչդեռ ինքը շահագրգիռ կողմը (ՀՀ) ախշատում է թշնամական կողմի (Ադրբջ) օգտին չի ոգևորում այլ երկրներին դաշնակցել մեզ հետ: Հետևաբար
    անլուրջ է ու ինքնասպանության համարզեք:
    Ինչ վերաբերվում է Բայդեն, ,…, Մակրոն` ցուցակը լրիվ չէք հրապարակել:
    Մի խոսքով, հարկավոր է որ 2021-ի մուրճը զարկի` Չեխովի ասածի համաձայն: Ռուսներից ունենք շատ բան սովորելու: Աշխատել չսիրողների ու անընդունակների իշխանություն է, սա է մեր սարսափը և թշնամու հրճվանքը: Բանակը պիտի ուժով փոխի իրադրությունը հենց Հայաստանում: Մուրճը պիտի զարկի, և վերջ:

    • Հ. Շ. says:

      Յարգելի Սվետլանա, խմբագրականին վերջին պարբերութիւնը ես բնաւ այնպէս չհասկցայ, որ դաշնակից փոխելու վերաբերող խօսքը, ակնարկում է՝ արեւմտեան պետութիւնների այլընտրանքին:

      Այդ առումով, դաշնակից փոխելը կրնայ նշանակել՝ մի այլ դաշնակից ալ ունենալ: Որ կը լինի նոյն, նախնական դաշնակիցին ալ դաշնակիցը: Օրինակի համար, այս պահին՝ Իրանը կամ Չինաստանը: Վերջինս, սկսած է մինչեւ իսկ Հարաւային Ափրիկէյի մէջ տեղաւորուիլ…

  3. Լավատես says:

    Ամբողջ աշխարհը վերաբաժանման է պատրաստվում, որն էլ առանց պատերազմների չի լինում: Քաղաքակիրթ ժողովուրդները, ասենք ԱՄնի կամ Շվեյցարիայի ժողովուրդները, բացի պետական մակարդակով անձնական ու ընտանիքի մակարդակով էլ են զինվում, որ երբ փողոցի խուժանը կամ վայրի ցեղերը զենքով վրա գան, սրանց ախորժակը փակելու միակ միջոցը ավելի հզոր զենք կիրառելն է: Խաշած հավը կխնդա մեր ժամանակներում ինչ որ բանակցությունների արդյունավետության վրա, այդ բանակցությունների միակ նպատակը՝ միամիտ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելն է, որ հույս ունենան՝ իբր դուք հանգիստ կերեք խմեք, իսկ իրականում անզեն անփորձ ժողովուրդներին կոտորելն է: Վայրի ցեղերին էլ հենց դրա համար էն պատրաստում, որ սրանք կոտորեն քաղաքակիրթ, բայց անզեն անփորձ ժողովուրդներին: Առաջին արցախյանի ժամանակ կար հզոր ֆիդայական ուժ, որը շատ հաճախ դեմ էր այն ժամանակվա բարձրաստիճան ղեկավարության այլահպատակ զանգվածին, իսկ այսօր մենք չունենք ֆիդայական ուժ, իսկ բարձրակարգ կանոնավոր բանակը լիովին ենթարկվում է այսօրվա բարձրաստիճան ղեկավարության այլահպատակ զանգվածին, սա է խնդիրը: Փափուկ բարձի սիրահարներ, բարձը չի պաշտպանի ոչ խուժանի, ոչ էլ թշնամու գնդակից, իսկ ով փափուկ բարձին կգերադասի զենքը, դրանով կապահովի ապագա՝ իր տեսակի համար:

  4. Փնտրել այլ դաշնակից (Ա.Ա.) չի նշանակում ևս մեկ այլ դաշնակից: Չինաստանը (այս պահին) դաշնակցելու էջ է բացում Թուրքիայի հետ ընդդեմ Ռուսաստանի: Չինաստանի նորանշանակ ԱԳՆ-ն իր առաջին արտուղևորությունը անում է (այս պահին) Թուրքիա, իբրև թե փրկելու ցորենի տեղափոխման …: Այս կտրուկ փոփոխությունը պատահեց Բլինկենի, Հելլենի, Կերրի, Քիսսինջերի այցելություններից հետո: Անձիք են: Չինաստանը Թուրքիայի հետ կապելուն կհաջորդի Չինաստանը Իրանից մեկուսացնելը… Կարծում եմ սա է պատկերը:

  5. Պատասխանում եմ Հ.Շ.-ին:
    Ասել փնտրել ԱՅԼ դաշնակիծ (Ա.Ա.) նշանակում է փոխել դաշնակից:
    Այս օրերին Չինաստանի նորանշանակ ԱԳՆ-ի (անսպասելի փոփոխություն) առաջին արտերկիր այցը Թուրքիա է` իբրև թե փրկելու ուկրայնական ցորենի տեղափոխման խնդիրը: Այս փոփոխությունը տեղի ունեցավ Բլինքենն-Հելլեն-Քերրի-Քիսինջեր այցերից անմիջապես հետո: Չինաստանը մոտեցնելով Թուրքիային, Քիսինջերը ոչ միայն հեռացնում այն է Ռուսասատանից: Թուրքիան ուժեղացնելով մեկուսացվում է Իրանը: Ո՞վ ունենք մենք, հայերս, Քիսինջերի թափի:

  6. Ջորդանո Գալիլյան says:

    Բաղրամյան պողոտայով քայլող տղամարդկանցից մեկը նաեւ ասաց. «Էդ սաղ Պուտլերն է մեղավոր։ Ողորմելի թալանչի ագրեսորին պետք է քշել Հայաստանից ու փնտրել այլ դաշնակիցներ…»: Ափսոս, առջեւի իմաստուն անցորդը բանավիճելու սովորություն եւ ունակություն չուներ, եւ նիկոլահպատակ տղամարդիկ այդպես էլ պատասխան չստացան…

    Ինչ մեղքս թաքցնեմ՝ բանավիճել ես սիրում եմ եւ բավականաչափ մեծ փորձ ունեմ՝ ռուսական, վրացական, ադրբեջանական եւ լեւոնանիկոլական հակահայ քարոզիչների պորտը տեղը դնելու: Ահա թե ինչու որոշեցի օգնության հասնել հարգարժան իմաստունին, որն արդեն չի ժխտում այն պարզ ճշմարտությունը, որ միայն զենքով կա հայոց փրկություն, որ Ստամբուլի արյան ծովը բառացի պետք չէ հասկանալ եւ ծաղրել չհասկացածը, որ «ոչմիթիզականությունն» ի վերջո այդքան էլ վատ բան չէ…

  7. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի Հայդուկ, խմբագիրը բավական ճշգրիտ է իր ձևակերպումներում: “Դաշնակից փոխել” ոչ մի կերպ չի կարող նշանակել մեկ այլ դաշնակից ունենալ: Բացի այդ, եթե հիշենք պարոն Աբրահամյանի ընտրությունը 2018-ին (Մենք դաշինք), հաշվի առնենք իր վերաբերմունքը ռուս ուկրաինական պատերազմին և արևմտամետ հայացքները, ապա կարելի է ենթադրել, թե ում նկատի ունի նա որպես այլընտրանքային դաշնակից:
    Բանակի վերաբերյալ միտքը վիճարկելու ենթակա չէ: Դաշնակից փոխելու մտքին կարելի է համաձայնել կամ ոչ: Սակայն երկու մտքերն էլ, ինչպես պարոն Օսկանյանն է ասում, անիրատեսական են, քանի որ դրանք իրականացնողը մեր՝ խմբագրի կարծիքով անտաղանդ, իմ կարծիքով՝ ծախված իշխանություններն են:

    • Հ. Շ. says:

      . 2018էն ի վեր, յատկապէս այս թերթի առնչութեամբ, ինչպէս կ’ըսեն ֆրանսացիները՝ շա՜տ ջուրեր անցան կամուրջներուն տակէն: Նկատի ունենալով որ ամբողջ քաղաքական դասակարգը ահաւոր ճակատագրական սխալներ գործեց այդ անիծեալ տարին, կը կարծեմ թէ այլեւս անարդար պիտի ըլլայ այդ փաստարկը ճօճել՝ լայն մտքի տէր մտաւորականի մը դէմ: Նամանաւանդ որ, այս պարագային, եւ ի տարբերութիւն քաղաքական գործիչներին, այս խմբագիրը – հաւանաբար ի վնաս իրեն, անձնապէս – լուրջ ջանքեր կը կատարէ մատնանշելու համար վարչակարգի ծանր թերութիւնները, տեւական սայթաքումները:

      . Ուկրաինայի համաշխարհային պատերազմի կապակցութեամբ, հայաստանցիի մը տեսանկիւնէն, ուրիշ բան չի կրնար հանդիսանալ խմբագրին արտայայտած կեցուածքը:

      Տարօրինակ է, սակայն արեւմտեան երկրի քաղաքացի եւ բնակիչը, աւելի յստակ կը տեսնէ, թէ ինչ կատարուեցաւ եւ դեռ ընթացքի մէջ է, այդտեղ:

      Ամէն դէպքում, այս խմբագրականին մէջ, քննադատութիւնը կը վերաբերի պարզապէս՝ Փութինի քաղաքականութեան: Սակայն ափսոս, այդ ալ ճիշդ չէ, քանի որ տարիների ընթացքին Փութինը ամէն ջանք կատարեց, որպէսզի միանայ Արեւմուտքի այսպէս կոչուած միջազգային համայնքին, բայց վերջինս է որ տեւաբար՝ զինք անկիւնաւորեց, ջանաց զինք տկարացնել, ենթարկել իրենց, մինչեւ որ այլեւս նա ընտրութիւն չունենաւ, բացի ներխուժելէ Ուկրաինա: Դեռ առիթ մը տալէ ետք, որ գոնէ զինք հանգիստ թողեն, իր այդ անմիջական սահմանին վրայ:

      Այսինքն, միակ ընտրութիւն որ Ռուսաստանը ունէր, Արեւմուտքի առջեւ ծունկը եկած անձ մը տեղաւորել էր՝ Փութինին տեղը: Որ կը վայելէ, այդ ալ ըսենք, իր ժողովուրդի նշանակալից մեծամասնութեան յարգանքը եւ զօրակցութիւնը: Բայց երեւի ատիկա, ժողովրդավարութիւն չէ… Չնայած, վստահ եմ որ արեւմտեան պետութիւնների պետերը խորապէս կը նախանձին Փութինին, այդ գետնի վրայ: ԱՄՆ նախկին – եւ թերեւս յաջորդ – նախագահը, նոյնիսկ բացէ ի բաց արտայայտեց իր հիացմունքը, Փութինի նկատմամբ:

      Միւս կողմէն, պէտք է որ ընդունիմ թէ շնորհիւ արեւմտեան երկրի մը մէջ ապրելուս է, որ կարող եմ այս կարծիքները ազատօրէն արտայայտել: Այն պահուն երբ իմ երկիրս ալ պատերազմի մէջ է՝ Ռուսաստանի դէմ:

      Մ. Հայդուկ Շամլեան

  8. Եթե նույնիսկ Լավատեսն է կոչ անում զինվելու, ուրեմն բանը բանից անցել է` կարդացեք իր գրածը վերևում …Ամբողջ աշխարհը,… /չեմ օգտագործում չակերտներ, որովհետև մեկնաբանությունը կբլոկվի/: Միայն մի բանի հրավիրեմ ձեր ուշադրությունը` 20-ից ավելի տարի իշխում են Պուտինը, Էրդողանը, Նետանյահուն և Ալիևը: Սա ձեզ ինչ-որ բան ասու՞մ է դաշնակից ընտրել-գցելու մասին:

    • Հ. Շ. says:

      Յարգելի Սվետլանա, հակառակ որ ես Արեւմուտքի մէջ կ’ապրիմ քառասուն տարիներէ ի վեր, Հայաստանի կապակցութեամբ, միշտ եղած եմ այն կարծիքին, որ Ռուսաստանէն զատ ուրիշ դաշնակից չի կրնար ունենալ Հայաստանը – ալ ուր մնաց, Արցախը… :

      Ահա այդ մասին, հանրային կերպով արտայայտուած կեցուածքս – որպէս նմոյշներ միայն – ՝

      https://www.aztagdaily.com/archives/298795

      https://haytougchamlian.home.blog/արեւմտեան-սփիւռքը՝-ծայրագոյն-վտանգ-հ/

      Սակայն խնդիրը այն է որ, Ռուսաստանը հիմա լրջօրէն տկարացած է: Ի վիճակի չէ, օգտակար դաշնակից մը լինելու՝ Հայաստանին:

      Հետեւաբար, անհրաժեշտ է այլ դաշնակիցների որոնումը: Արեւմուտքի մէջ, դա անհնար է, ի զուր է – մինչ, այդ է փորձում անդադար այժմու վարչակարգը – :

  9. Ջորդանո Գալիլյան says:

    Քիչ մնաց ուշքս գնար՝ տեսնելով, թե պետությունները ինչպես են հերթի են կանգնել՝ ներկայիս Հայաստանի նման «հզոր» եւ «արժեքավոր» դաշնակից ունենալու համար: 🙂 Առավել, քան ակնհայտ է, որ ոչ մի նորմալ պետություն Նիկոլի Էրմենիստանը որպես դաշնակից չի վերցնի: Դաշնակից դառնալու համար նախ դու պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես. սեփական երկիրը վարի տվող դավաճան կոլաբորացիոնիստին, թշնամուց խաղաղություն մուրող խեղկատակին ո՞ր մի ապուշը դաշնակից կվերցնի: Եւ հետո, եթե լավ նայենք, ապա հնարավոր չէ չտեսնել, որ Հայաստանն արդեն ունի երկու նոր դաշնակից՝ մեկը մեկից չքնաղ ու հրաշալի. Արդբեջանն ու Թուրքիան: Փաստացի՝ Նիկոլը մտել է եռյակ միության մեջ՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի դեմ…

  10. Ջորդանո Գալիլյան says:

    “Այո, Ռուսաստանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտականությունները:”

    Այս մեղադրանքը իմաստ կունենար, եթե Նիկոլը իր կիրթ ու կառուցողական յոլդաշի հետ միասին չկատարեր եռակողմ հայտարարությամբ չնախատեսված քայլեր եւ չաներ տարբեր տեսակի կապիկություններ՝ ռուսներին վարկաբեկելու համար: Էլ ի՞նչ եռակողմ հայտարարություն, ի՞նչ ռուսական պարտականություններ, եթե դու «բանավոր ըմբռնմամբ» Գորիս-Կապան ճանապարհը թուրքերին ես հանձնում, Բերձորի միջանցքը Մեհրիբանին ես նվիրում, Արցախն էլ ամբոջղովին Ադրբեջանի կազմում ճանաչում: Բա Պուտինն ու Լավրովը մեռան ասելով, աչքով-ունքով հասկացնելով, որ չանենք նման բաներ, որ հանդուրժելով դավաճան հողատուին՝ հայրենիք ենք կորցնելու: Հիմա եկել ռուսներին եք նիկոլավարի քլնգում, որ ի՞նչ անեք…

  11. Ջորդանո Գալիլյան says:

    “Ուրեմն, պետք է փնտրել այլ դաշնակիցներ:”

    Շատ լավ: Պետք է՝ ուրեմն պետք է: Դե Նիկոլը փնտրում է եւ իր կախարդական փայտիկով գտնում է (կարելի է ասել նույնիսկ՝ արդեն գտել է) իր սրտի դաշնակիցներին: Եկեք բուռն ծափահարություններով դիմավորենք մեր ոխերիմ նոր դաշնակիցներին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին: Ծափ տվե՛ք, արա…

  12. Ջորդանո Գալիլյան says:

    “հաշվի առնելով այն, պարզ ասենք, ողորմելի վիճակը, որում Ռուսաստանը հայտնվել է Պուտինի քաղաքականության պատճառով:”

    Եթե «ողորմելի» վիճակում ռուսները չորս հատ Հայաստանի տարածք են կարողացել իրենցով անել (պատկերացրեք՝ մի ամբողջ Բուլղարիա կամ Հունաստան), ապա ի՞նչ է լինելու, երբ նրանք դուրս գան այդ վիճակից: Իրականում Ռուսաստանի վիճակը այդպիսին չէ. դժվարություններ կան իհարկե, բայց մարդիկ հաստատակամ են՝ հաղթահարելու հավաքական Արեւմուտքի հրարած պատերազմի հետեւանքները: Դանդաղ, բայց վստահորեն հասնելու են ուկրաինական ճակատում իրենց առջեւ դրված նպատակներին: Իսկ իրոք ողորմելի խզմալներն ու նիկոլները թող անհամբեր սպասեն Ռուսաստանի պարտությանը: Բոլտոնի պատվիրանները կատարել են ու հիմա չսպանված արջի մորթին են արդեն բաժանում իրենց յոլդաշ թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31