Հունիսի 7-ին Դավիթաշենի դպրոցներից մեկի բակում 9-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու փորձ արած տղամարդուն իրավապահները դեռ չեն հայտնաբերել: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ հետախուզվող տղամարդը օրը ցերեկով է երեխային խաբեությամբ տարել դպրոցի բակ: Նա, նկատելով երեխային խանութից տուն գնալու ճանապարհին, խնդրել է ցույց տալ դպրոցի տեղը՝պնդելով, որ երեխան հետը դպրոց գա, թե չէ ինքը կկորի իրեն անծանոթ այդ տարածքում ու դպրոցն էլ չի գտնի: Երեխան համաձայնել է ու մինչեւ դպրոց ուղեկցել, ինչից հետո տղամարդը չի թողել երեխային վերադառնա՝ պնդելով, թե սպասի, հեսա ընկերս մեքենայով կգա, քեզ կիջեցնենք տան մոտ, մենք կգնանք:
Բայց քանի որ դպրոցը բնակելի տներով է շրջապատված եղել ու այդ պահին էլ անցորդներ են հայտնվել դպրոցի տարածք, երեխային հաջողել է փախչել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում