Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից կառուցողական արձագանք չկա, ռուսական կողմի արձագանքին սպասում ենք»․Վարդան Սարգսյան

Հուլիս 28,2023 21:35

«Մեր նպատակը մնում է նույնը՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռը հասցնելը։ Ադրբեջանից դեռ ոչ մի կառուցողական արձագանք չկա, ավելին՝ հաճախ դրանք սադրիչ բնույթ են կրում։ Ռուսական կողմի արձագանքին դեռ սպասում ենք»,- այս մասին քիչ առաջ Տեղ համայնքի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում  հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ դիվանագետների այցելելով Կոռնիձոր համոզվեցին, որ ճանապարհը փակ է՝ ի հակառակ Ադրբեջանի պնդումներին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 28-ին Կոռնիձոր էին այցելել Հայաստանում դիվանագիտական գործունեություն իրականացնող 17 երկրների ներկայացուցիչներ։ Նրանց հետ հանդիպմանը՝արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ դիվանագետները իրենց տեսածը կփոխանցեն  իրենց մայրաքաղաքներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի  դեպի Արցախ տանող ճանապարհը։

Արդեն երրորդ օրն է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տանող 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամուրջից քիչ վերեւ։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիվանագետներին ներկայացրել է ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես նշելով, որ հումանիտար բեռը պիտի հասնի այն մարդկանց, ովքեր անհամբերությամբ ու սոված սպասում են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31