Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ «Հումանիտար բեռը ինչի՞ է տեղափոխվել դեպի Արցախ միայն ինն ամիս անց, այլ ոչ թե Արցախի շրջափակման առաջին օրվանից եւ անընդմեջ»

Հուլիս 28,2023 21:21

«Առաջին ու ամենակարեւոր հարցը։ Հումանիտար բեռը ինչի՞ է տեղափոխվել դեպի Արցախ միայն ինն ամիս անց, այլ ոչ թե Արցախի շրջափակման առաջին օրվանից եւ անընդմեջ։ Ի՞նչ եւ ո՞ւմ էիր ուզում ցույց տալ, որ դու իբր բեռ ես ուղարկում։ Արցախը դեռ դեկտեմբեր ամսից է պաշարված, սովի մատնված։

Ո՞ւր էիր դեկտեմբերին, հունվարին, փետրվարին եւ մյուս ամիսներին։ Ինչի՞ հիմա, երբ արդեն ութերորդ, իններորդ ամիսն է»,-Կոռնիձորում 19 բեռնատարների մեջ մնացած 361 տոննա մարդասիրական օգնության առիթով «Հայելի» ակումբի ուղիղ եթերում Հայաստանի ղեկավարին եւ իշխանությանը հարց ուղղեց սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը եւ շարունակեց․ «Բեռի ներս չթողնելը ունի երկու վարկած։ Նախ, որ վերջին հանդիպման ժամանակ հնչեցվել է բեռնափոխադրման ուղին Ակնայով, ինչը եվրոպական կառույցների մեծ ոգեւորությունն է առաջացրել։ Բայց հասկանալով դրա անհեթեթությունը, ոմանք սկսեցին խոսել նաեւ Լաչինի մասին, որ Լաչինի մասին մտածում են։ Ամբողջ աշխարհով չեն կարողանում Ալիեւին համոզել, որ Լաչինը բացի։ Ու հենց Ալիեւն ասում է, ոչ, միայն Աղդամը, բոլորը միասին համապատասխան դիրք են ընդունում ու․ ոնց ասես, թագավորն ապրած կենա։ Սա խոսում է ուժերի բալանսի եւ հեղինակության մասին։

Կամ էլ այդ հանդիպման շրջանակներում եղել է հանցավոր պայմանավորվածություն, որովհետեւ ակնհայտ էր, որ արցախցիները չեն համաձայնելու Ակնայի ճանապարհն օգտագործելուն։ Ու Նիկոլին հրամայել են, ասել բեռ ես հավաքում, ուղարկում։ Մենք այդ բեռը անցկացնել չենք թողնում ու հանրության գիտակցության մեջ ամրապնդում ենք, որ այս ճանապարհը փակ է, կամ բեռները բերում եք Ակնայով, կամ չեք բերում առհասարակ։ Ու Նիկոլը մտել է այդ հանցագործության մեջ, որ շոու ապահովի, թե ես վերջապես բեռ եմ ուղարկում Ղարաբաղ ու չեմ կարողանում անցկացնել։ Դե ուրեմն եկեք հասկանանք․ դու կամ հանցակից ես, կամ ոչ մի բան։ Ես ուզում եմ, որ սա եւս մեկ անգամ պարզ դառնա Նիկոլ սատարող հանրությանը, որ այս մարդը ոչ միայն չի կարողանում խնդիր լուծել, այլեւ պատրաստվում է Հայաստանից էլ հողեր հանձնել Ալիեւին»,- ասաց տիկին Ադրբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31