Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը կրկին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
«Ես ծայրահեղ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակով, և իմ մտքերն այն բնակիչների հետ են, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը:
Ես խստորեն վերահաստատում եմ իմ նախկին կոչերը` վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Ես ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ միջոցների վրա:
Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին ներգրավվել իրական երկխոսության մեջ` Լաչինի միջանցքի երկայնքով ազատ և անվտանգ անցումը վերականգնելու տեսլականով: Այդ երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության նվազեցմանն ու խաղաղության վերականգնմանը` այդ թվում համաձայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած պարտավորությունների»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ