«Եվրոպայի խորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնելու պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկական և կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ»։
Այս մասին Twitter-ում գրել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով ամերիկյան առաջատար StopAntisemism կազմակերպության գրառմամբ։
«Եվրախորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկական և կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ»,- ընդգծել է Արման Խաչատրյանը։