«Ատելության բացահայտ խրախուսումը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունի տարածաշրջանում և դրանից դուրս», – «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ կիսվելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հրապարակմամբ:
«Եվս մեկ հրապարակում, որը տարածել է ադրբեջանական «մամուլը», որը պատկանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, որը նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ», – գրել է Անի Բադալյանը:
Yet another piece, spread by Azerbaijani “media”, falling under classic definition of hate speech, also full of anti-#Armenia|n propaganda. Such open encouragement of hatred coupled w/actions on ground, total blockade of #NagornoKarabakh has long-lasting effect in region &beyond. https://t.co/imzUNp8Ibu
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 28, 2023