Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը թույլատրեց մեղադրյալ դատավորի օգնականին բացակայել հանրապետությունից

Հուլիս 28,2023 17:48

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մասնակիցները ըստ ապացույցների հետազոտման նախապես որոշված կարգի շարունակեցին մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցների հետազոտումը: Զուգահեռաբար, եղան նաեւ պատասխանող կողմի հայտարարություններ այս կամ այն ապացույցի որեւէ փաստ հաստատել կամ չհաստատելու, կամ այդպիսի կարողության հետ կապված:

Նիստն այս անգամ էլ ընդհատվեց: Իսկ մինչ այդ, դատարանը բավարարեց Թամարա Պետրոսյանի՝ օգոստոս ամսին իրեն հանրապետությունից 15 օրով դուրս գալ թույլատրելու միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31