Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ է ստացել «Ուժը Հայրենյաց» կուսակցությունից։
Նա տեղեկացրեց, որ առաջարկը ստացել է «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կնոջից՝ Նատալյա Ռոտենբերգից։ Առայժմ Լիլիո Մորտոն փակագծեր չի բացում՝ քաղաքականություն մտնելու առաջարկն ընդունի՞ և ներառված լինի «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակում, թե՞ ոչ։
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Լիլի Մորտոն «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակով ընդգրկված է լինելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
«Երևի իրեն «PR» է անում։ Կուսակցության վարչության անդամների հետ հանդիպում եղել է, բայց նման որոշում չի կայացվել»,- ասաց գործարար Տիգրան Արզաքանցյանը։