Վնասվել է Օշականի կամրջի ձախակողմյան պատի մոտ 3 մետր հատվածը: Տեղացիների պնդմամբ` կամուրջը վնասվել է մեքենայի հարվածից:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում պատմամշակութային հուշարձանի շուտափույթ վերականգնման ուղղությամբ:
Օշականի հնգաթռիչք կամուրջը 1706 թ. կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը սրբատաշ կարմիր տուֆից:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ