Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութից ոսկյա զարդեր գողացած 37-ամյա կինը ձերբակալվել է

Հուլիս 28,2023 16:21

Հուլիսի 27-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի, ՔՈԳՎ և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել:

Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս։ Ինքը ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել գողություն կատարողին։

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բալահովիտ գյուղի տներից մեկում 37-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։

Երևանի բնակիչ 37-ամյա կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի, ՔՈԳՎ և Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են 37-ամյա կնոջ կողմից կատարված այլ գողություններ ևս: Պարզվել է, որ հուլիսի 25-ին նա Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի մի խանութից գողացել է կոսմետիկ պարագաներ և օծանելիքներ։ Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ անծանոթ կինը, վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է օծանելիքներ և կանացի հիգիենայի պարագաներ, սակայն գումարը չվճարելով՝ հեռացել է: Նաև հայտնել է, որ ինքը ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել խաբեությունը կատարողին: Ձերբակալված 37-ամյա կինը խոստովանել է նաև այս արարքը:

Մարտի 10-ին հաղորդվել էր խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մեկ այլ հափշտակության մասին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողները պարզել են, որ հիշյալ խարդախությունը ևս կատարել էր ձերբակալված 37-ամյա կինը:

37-ամյա կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։

Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31