Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ինչպե՞ս է ձեռնտու F-16-եր վաճառել Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում. Մենենդես

Հուլիս 28,2023 15:46

Ermenihaber. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։

Մենենդեսը վերջերս հարցազրույց է տվել. «Մենք շարունակում ենք բարձրաձայնել մեր մտահոգությունները։ Ոչ մի նոր բան չկա: Այդ ինչպե՞ս է մեզ ձեռնտու, եթե փորձենք F-16-երը վաճառել մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում»։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Մենենդեսը դեմ էր արտահայտվում այս գործարքին Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Անկարայի կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը խոչընդոտելու  և Հունաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության պատճառով։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ F-16-երի արդիականացումն ու արդիականացված նոր խմբաքանակի վաճառքը Թուրքիային համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31