Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները երբեք չեն կարող ավելի բարձր լինել, քան ադրբեջանցիներինը. Ադրբեջանի ԱԳՆ 

Հուլիս 28,2023 14:12

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեղադրել է բանակցային գործընթացի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտման մեջ: 

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ առաջ քաշելուց բացի հանդես է եկել չհիմնավորված շահարկումներով, որոնք կոպտորեն աղավաղում են բանակցային գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: 

Դրանում նշվում է, որ «հակաադրբեջանական արշավը հայկական կողմից, որը չի կատարել տված խոստումները և ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև նրա հռետորաբանությունը, որն ի չիք է դարձնում խաղաղության պայմանագրի բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հարցում»: 

«Հատուկ նշանակություն ունի միջազգային հանրության գնահատականը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի ագրեսիվ հռետորաբանությանը, որը փոխանակ աջակցելու ծագումով հայ բնակչության վերաինտեգրման Ադրբեջանի ջանքերին, ներկայացրել է իր սադրիչ և որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող «ցանկություների ցանկը»,- ասվում է հայտարարության մեջ: 

Բաքվում կարծում են, որ «Միրզոյանի կողմից Հայաստանից ադրրբեջանցիների բռնի արտաքսման փաստի հերքման, Արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների և Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների իրավունքների նկատմամբ զուգահեռ մոտեցման կիրառումը, Հայաստանի կողմից համապատասխան միջազգային պարտավորությունների և կոնվենցիաների շրջանակում պատասխանատվության խախտումը խոսում է էթնիկ զտումների քաղաքականությունն արդարացնելու մասին, որը պարբերաբար և նպատակաուղղված իրականացրել է Հայաստանը տասնամյակներ շարունակ»: 

«Հայաստանի արտագործնախարարը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների իրավունքները երբեք չեն կարող ավելի բարձր լինել, քան շրջանի ադրբեջանցի բնակիչների իրավունքները, իսկ Ադրբեջանը ձեռնարկում է և կձեռնարկի միայն իրավաչափ մոտեցումներ իր տարածքում ապրող ժողովուրդների էթնիկ զտումների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ: 

«Այն հանգամանքը, որ Հայաստանը, չհետևելով որևէ պայմանավորվածությունների և պարտավորությունների, մեղադրում է Ադրբեջանին մտացածին պայմանավորվածությունները հերքելու մեջ, խոսում է նրա մտադրության մասին՝ թաքցնելու սեփական հնարավոր սադրանքները: Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային հանրության կողմից»,- ասվում է հայտարարության մեջ: 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31