«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես կխելագարվեմ էս փաստերից…
«Նա նշեց, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնել Արցախի կառավարությանը՝ համալրելու պարենային պահուստը: Սակայն 225 տոննա բեռ դեռ մնում է Գորիսում տեղակայված պահեստներում։ Գործակալության և աջակից բարերարների կողմից փետրվար ամսից կառավարությանը տրամադրված 280 տոննա բարձր որակի և կալորիականության սննդամթերքը նախատեսված է երկարաժամկետ պահպանության համար»:
Հասկանանք, թե այստեղ ինչ է գրած…
Կարդացեք նաև
Փետրվար ամսից առ այսօր 225 տոննա բեռ Գորիսում լռված է, չեն կարողանում տեղափոխել Արցախ։
Այդ մասին շատ լավ իմանալով (ուղղակի չէին կարող չիմանալ, բացառվում է) նիկոլական օկուպացիոն ռեժիմը ևս 360 տոննա բեռ է լցնում բեռնատարները, լայնորեն լուսաբանում է այդ բեռնատարների մեկնումը Երևանից՝ հոյակապ գիտակցելով, որ լռվելու են սահմանին։
Պնդում եմ, որ այդ օպերացիան պլանավորելու առաջին իսկ վայրկյանից էլ նպատակ չեն ունեցել այդ բեռն Արցախ հասցնելու:
Նողկալի շոումեններ։