Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը դատապարտված է ձախողման․ Ռուբեն Վարդանյան

Հուլիս 28,2023 12:24

Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանն անգամ հումանիտար օգնությունն արգելեց հասցնել Արցախ․ ABC Media-ին ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հայաստանից ուղարկված 360 տոննա մարդասիրական բեռն այդպես էլ դեռ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:

«Արցախին Աղդամի այլընտրանքային ճանապարհով բեռներ մատակարարելու «ինտեգրացիոն» առաջարկները սին են ու կեղծ և արցախցիներին հիշեցնում են 1988-90-ականների վերջին Ստեփանակերտի երկաթուղային կայարան ուղարկված «հումանիտար օգնությունը»։ 35 տարի առաջ, առավել բարդ պայմաններում, արցախցին մերժեց այդ տարբերակը և դրան հակադրեց իր միասնական կամքը։ Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը հիմա էլ դատապարտված է ձախողման»,-ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնել Արցախի կառավարությանը՝ համալրելու պարենային պահուստը: Սակայն 225 տոննա բեռ դեռ մնում է Գորիսում տեղակայված պահեստներում։

Գործակալության և աջակից բարերարների կողմից փետրվար ամսից կառավարությանը տրամադրված 280 տոննա բարձր որակի և կալորիականության սննդամթերքը նախատեսված է երկարաժամկետ պահպանության համար:

«Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ պետականության ամուր հիմքեր ունեցող երկիրը չի կարելի վերածել համակենտրոնացման ճամբարի և թողնել հումանիտար օգնությունների հույսին։ Պետք է, ոչ թե հումանիտար օգնությունների խնդիր լուծել, այլ ամեն ինչ անել վերադառնալու նորմալ բնականոն կյանքի»,- ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31