Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է. հայտարարություն

Հուլիս 28,2023 12:10

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը:

Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ արտահայտած հստակ և հրապարակային համաձայնությանը, հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը: Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է։

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։

Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց և հանրությանը հետաքրքրող հարցերը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01082003թ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս է՝ կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ։

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31