ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ՝ ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում: Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը, որոնք հիմա էլ հստակ հայտ են ներկայացնում, հայկականության ամեն տարի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն, ռուսերենի մասին մոռացեք, իսկ վերջում էլ կիրականանա ոմանց իղձը՝ արցախցի զինվորը, Ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց:
Ինտեգրվելու մասին խոսող տաքուկ տեղերում նստած գործիչները մտածե՞լ են սրա մասին, թե մտածելու հրահանգ չունեն: Ինքս էլ հրահանգելու իրավասություն չունեմ, սակայն գոնե խնդրել կարող եմ՝ սթափվեք, վերջ տվեք պաշտոնական լրջագույն հարթակներում ձեր անհամ կատակներին և կատարյալ անհոգ կեցվածքին, ամուր կանգնեք սեփական հողի վրա: Եթե նավը խորտակվեց, ոչ ոք չի փրկվելու …