Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրող․ «Արևմտյան իրական ճնշման բացակայությունը կարող է նաև վկայել, որ Եվրամիությունը համաձայն է Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում Բաքվի պայմաններին»․ «Ազատություն»

Հուլիս 28,2023 11:32

Կարո՞ղ է արդյոք Եվրամիությունը ստիպել Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը, կամ ունի՞ արդյոք նման ցանկություն. բրիտանական Open Democracy-ի մեկնաբանն է հարցի հեղինակը, որը ծավալուն հոդված է նվիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ մանրակրիտ նկարագրելով վերջին յոթ ամիսների դրամատիկ իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի պաշարման հետևանքները։ Անկախ լրագրող Բաշիր Կիտաչաևը, ով, ի դեպ, Ադրբեջանից է, փաստելով, որ Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով թե՛ Արցախում ճգնաժամն է խորանում, թե՛ Ադրբեջանում են մարդու իրավունքների խախտումները շարունակվում, նկատում է՝ Ադրբեջանի դեմ իրական ճնշում չկա:

«Արևմտյան իրական ճնշման բացակայությունը կարող է նաև վկայել, որ Եվրամիությունը համաձայն է Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում Բաքվի պայմաններին: Հնարավոր է՝ Բրյուսելի և Ալիևի գազային գործարքն է դեր խաղում», – ենթադրում է հոդվածագիրը և մեջբերում փորձագետների կարծիքը, որ Եվրամիությանը էներգակիրների վաճառքից ստացված հասույթը Բաքուն կարող է ուղղել ավելի շատ զենք ձեռք բերելուն, շրջափակումը հովանավորելուն, զինված սրացումներին, Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումներին:

Լրագրողը զուգահեռներ է անցկացնում Բաքվի և Արևմուտքի կողմից աննախադեպ ճնշումների ենթարկվող Մոսկվայի միջև.  «Իսկ եթե Արևմուտքը կրկնի՞ նույն սխալը, որն արեց Վլադիմիր Պուտինի հետ անցած տասնամյակում, երբ Կրեմլը եկամուտ ապահովեց ռեսուրսների վաճառքից, պատրաստվեց պատերազմի և արհամարհելով բոլոր պայմանագրերը, ի վերջո հարձակվեց Ուկրաինայի վրա»։

Վերլուծելով Լեռնային Ղարաբաղի հարցում Ալիևի քաղաքականությունը՝ ադրբեջանցի լրագրողը փաստում է, որ մինչ օրս Ադրբեջանը չի ներկայացրել Ղարաբաղի հայ բնակչությանն ինտեգրելու որևէ ծրագիր և ոչինչ չի արել թշնամանքը մեղմելու համար, փոխարենը՝ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններից պահանջել է հանձնվել և համաներում խոստացել, սակայն սպառնացել է ուժ կիրառել, եթե չենթարկվեն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31