«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը ներկա պահին Հայաստանում կոմերցիոն նպատակներով օդանավ շահագործելու իրավունք ունեցող 9 փոխադրողներից մեկն է, միակն է հայկական ավիացիայում, որի սեփականատերերի մեջ թուրք կա: Ավելին՝ այս ավիաընկերությունը փոխկապակցված է թուրքական արմատներով մեկ այլ ընկերության հետ:
Հետաքրքիր է «Հայկական ավիաուղիների» 25 %-ի արտասահմանցի սեփականատիրոջ ինքնությունը: Դա Շվեյցարիայի քաղաքացի, ազգությամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանն է (ՀՀ պետռեգիստրի գործակալության կայքում ազգանունը ներկայացված է այսպես, սակայն տարբեր աղբյուրներում այս անձը ներկայանում է որպես Օզ Յակուպհան՝ Öz Yakuphan. այդուհանդերձ, սա, թերեւս, Yakuphanoğullarindan ազգանվան կարճ ձեւն է):
Ըստ ֆեյսբուքյան անձնական էջի՝ Յակուպհանը ծագումով թուրքական Իզմիրից է, rocketrich.co-ում ներկայացված անձնական տվյալների համաձայն էլ՝ նա ՏՏ ոլորտի մասնագետ է, չնայած 1980-1984 թթ. սովորել է Կուլելիի բարձրագույն ռազմական դպրոցում, որը համարվում է իր տեսակի մեջ ամենահինը Թուրքիայում (հիմնվել է Օսմանյան կայսրության օրոք՝ 1845-ին): 2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո դպրոցը փակվել է՝ դառնալով թանգարան:
1986-1990 թթ. Օզ Յակուպհանը սովորել ու բակալավրի կոչում է ստացել Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանում (METU), իսկ հետո մագիստրոսի դիպլոմ է ստացել ամերիկյան Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտում (RIT): Թուրք մասնագետն, ըստ rocketrich.co-ի, ռուսական «Պեգաս Տուրիստիկի» տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության ՏՏ գծով տնօրենը (CIO – Chief information officer): Յակուպհանի կինը՝ Օքսանա Յակուպհանը, ըստ սոցկայքերի տվյալների, «Պեգաս Տուրիստիկի» անձնակազմի գծով տնօրենն է:
Այսպիսով՝ 2023 թ. հունվարից «Հայկական ավիաուղիների» 90 %-ի սեփականատեր են դարձել թուրքական արմատներ ունեցող բիզնեսին առնչված ու առնչվող հայ եւ օտարերկրացի անձինք, չնայած ինչպես վերը նշեցինք, մինչ այդ էլ Արարատ Սարգսյանը գործընկերային կապեր ուներ Ռամազան Աքպինարի ռուսական ընկերությունների հետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ըստ թուրքերի տարածած տեղեկատվության Öz Yakuphanoğlu-ն արմատներով հայ է, և ընդհանրապես օղլու վերջածանծ ունեցող ազգանունները համարվում են հայկական։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/28/1358178/
© 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից