Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ կարեւորելով Լաչինի միջանցքով ազատ փոխադրումների վերականգնումը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով մեկնաբանություն, որ չնայած միջազգային արդարադատության դատարանի որոշումներին ու միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի տոտալ շրջափակումը՝ 120.000 հայի դատապարտելով սովամահության։ Որքանով է սա նպաստում տարածաշրջանում վստահության, խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ Բաց և ազատ փոխադրումները Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն»,- ի պատասխան հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում