Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ՝ Գլենդելի խորհրդի անդամ Արտաշէս Քասախեանը (Ardy Kassakhian) թվիթերի էջում երախտագիտություն հայտնելով իր ծննդյան օրը շնորհավորածներին՝ մասնավորապես գրել է․ «Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին: Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։
Օգնեք ինձ կանգնել Արցախի կողքին։ Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրազեկությունը և պահանջելու, որ մեր ԱՄՆ կառավարությունն իր խոսքերից առաջ քայլեր ձեռնարկի՝ օգնելու Արցախում հայերին»։
Կարդացեք նաև
I'm grateful to everyone who has called or texted to wish me a happy birthday today. That you took a moment to remember me is much appreciated. But I want to ask everyone for a favor. If our friendship has ever meant anything or I have been able to help you in someway, then… pic.twitter.com/qXtHdt4EVX
— Councilmember Ardy Kassakhian Արտաշէս Քասախեան (@ArdyKassakhian) July 26, 2023