Լաչինի միջանցքը վերջապես պետք է բացվի։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։
«Միանգամայն անընդունելի իրավիճակ է, երբ անգամ ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,– նշել է նա։
Der #Latschin-Korridor muss endlich geöffnet werden! Wenn selbst humanitäre Hilfe des #IKRK derzeit nicht von #Armenien nach #Bergkarabach gelangt, ist das eine völlig inakzeptable Situation. Bundesregierung und EU-Kommission müssen Druck auf #Aserbaidschan ausüben, damit die…
— Lars Patrick Berg MdEP 🇩🇪 (@L_P_Berg) July 27, 2023