Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվեց: Այս մասին որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը գործով հերթական նիստի ժամանակ:
Հովիկ Աբովյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքի տվյալները դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքի մասին էր:
Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը պարզաբանեց` քանի որ հանցանքը միջին ծանրության է, վաղեմության ժամկետը 5 տարի է: Իսկ Հովիկ Աբովյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2018-ի հունիսին:
Հովիկ Աբովյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ Աբովյանն ընդունում է, որ չի հայտարարագրել նշված գույքերը, սակայն դրա համար ունեն պատճառաբանություններ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ չեն առարկում վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն: Միքայելյանի խոսքով` միակ խոչընդոտը կարող էր լիներ այն, որ Աբովյանը չընդուներ մեղադրանքը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում