Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության մտածողության մասշտաբը

Հուլիս 28,2023 10:00

Ժամանակ առ ժամանակ, բայց ոչ հաճախ, քան ամիսը մի անգամ, ընկերներս մեծ ցանկություն են ունենում ինձ պատմելու, թե այսինչ կայքը կամ ֆեյսբուքյան այսինչ օգտատերն իմ մասին ինչ է գրել: Ես սովորաբար կանխում եմ այդ ցանկությունը եւ կոչ եմ անում՝ դրա վրա ժամանակ չծախսել: Երբեմն ընկերներս չեն համբերում եւ բարձրաձայնում են իմ մասին հնչած կարծիքները, այդ դեպքում էլ իմ պատասխանը նույնն է՝ բոլորին ցանկանում եմ առողջություն եւ իրենց իղձերի կատարում: Ինչպես գրում էր Մարկոս Ավրելիոսը՝ «Ես զարմանում եմ, թե ինչու մարդիկ, որոնք ակնհայտորեն իրենց ավելի շատ են սիրում, քան ուրիշներին, այնուամենայնիվ, ուրիշների համոզմունքներին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան` իրենց սեփական»:

Ես հասկանում եմ, որ այդպիսին է ժամանակակից աշխարհը, եւ այդ ճահճի մեջ սուզված են Հայաստանում հարյուր հազարավոր, իսկ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ: Դրա դեմ պայքարելն անիմաստ է, բայց ամեն մեկս կարող է ընտրություն կատարել՝ ապրե՞լ այդ մանր կրքերով, թե՞ ոչ:

Նույնը չի կարելի ասել, երբ խոսքը պետության ղեկավարների մասին է: Ես այդ պարագայում իրավունք ունեմ ակնկալելու մտածողության որոշակի մակարդակ, որոշակի մասշտաբ: Ինչի՞ համար է դա անհրաժեշտ: Բանն այն է, որ պետության համար ճակատագրական որոշումներ ընդունողները (մանավանդ՝ մեր վիճակում) պետք է oժտված լինեն լայն մտահորիզոնով, տեսնեն այն, ինչ մենք՝ սովորական քաղաքացիներս, չենք տեսնում, ունենան ռազմավարական մտածողություն:

Հիմա տեսնենք, թե մտածողության ինչ մասշտաբ է դրսեւորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսքը ճակատագրական հարցերի մասին է: ԼՂ ԱԺ պատգամավորի հարցը նա մեկնաբանում է հետեւյալ կերպ. այդ պատգամավորի «աշխատավարձն ամբողջությամբ եւ, հետեւաբար, իր խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը: Վա՞տն է այդ կառավարությունը, վերադարձրեք»: Նախ՝ այդ պնդումը սխալ է՝ ըստ էության. ինչպես Արցախի խորհրդարանի պատգամավորի, այնպես էլ Հայաստանի վարչապետի աշխատավարձն ապահովում է Հայաստանի պետությունը, այսինքն՝ մենք՝ հարկատուներս: Երկրորդ՝ նման պատասխանը լավ է՝ ֆեյսբուքյան «աբառոտկայի» համար, բայց վատ է մտածողության պետական մակարդակի տեսանկյունից:

Հայաստանի իշխանությունը, ցավոք, ապրում է այդ ցածր, էժանագին ֆեյսբուքյան կրքերի աշխարհում: Եվ նրանց համար շատ բնական է, որ «ֆեյքերի ֆաբրիկան» մոբիլիզացվում է «սխալ հարց տված» լրագրողների հասցեին հայհոյանքներ գրելու գործի համար: Ի՞նչ կարելի է հակադրել այդ «մանրապճեղ» մտածողությանը: Պայքարե՞լ դրա դեմ, արձագանքե՞լ դրան: Կարծում եմ՝ ոչ: Պարզապես շարունակել ապրել իրական կյանքում: Կամ, ինչպես սիրում է կրկնել իմ բարեկամ Արմեն Դարբինյանը, «բա՛րձր մնացեք»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Մեր մեծարգո Գաճաճ Ցախեսը այնուամենայնիվ մտածողության որոշակի մակարդակ ունի: Նա շատ խելոք ու գիտակցված կերպով առաջ է տանում իր «խաղաղության դարաշրջանի» դավաճանական օրակարգը, որպեսզի իր կիրթ ու կառուցողական յոլդաշի հետ միասին Հայաստանի փլատակների վրա վայելի դրա թունավոր պտուղները: Մեր մեծարգո հողատուն ունի շատ բարձր մակարդակի թրքահպատակի մտածողություն, աննախադեպ մասշտաբի դավաճանություն իրականացնելու մեծ ճարտարություն: Մարդկության պատմության մեջ դժվար է գտնել գեթ մեկ դեպք, երբ պետության ղեկավարությունը հանձված է պետական հանցագործին, երբ պետության ղեկավարը ձգտում է որքան հնարավոր է փոքրացնել իր պետության տարածքը, երբ պետության ղեկավարը պարզապես չգիտի, թե ինչ ասել է պետություն…

    Բոլոր ժամանակների պետությունների ղեկավարների համեմատական սանդղակի վրա Մարկոս Ավրելիոսը իհարկե ամենաբարձր դիրքերում կլինի, իսկ Նիկոլի մեծարգո լեշը անկասկած կփռվի ամենացածր կետում: Այդ սանդղակը կարելի է արդեն ձախից սահմանափակ համարել, քանի որ Նիկոլն ինքը տեղով մինուս անվերջություն է, եւ անհնար է պատկերացնել, թե ինչ-որ մեկը հետագայում կկարողանա գերազանցել նրա աննախադեպ «կառավարման» ստորագույն նվաճումները…

  2. Հ. Շ. says:

    բայց «իրական կյանք», մնա՞ց…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31