Tert.am. Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը թվիթերյան իր միկրոբլոգում հատված է մեջբերել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունից․ «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու Աղդամ քաղաքով: Այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։
Դեսպանը նաև գրել է․ «ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերականգնել, ներառյալ՝ առողջապահական նկատառումներով տարհանումն ու հումանիտար մատակարարումները»: