Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ բազմաթիվ դեսպանների կոչերից հետո, թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ

Հուլիս 27,2023 22:55

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Հումանիտար օգնության մասով ասեմ, որ բեռները շարունակում է կանգնած մնալ Կոռնիձորում:

Այդ ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ–ն այսօր հրավիրել է Բաքվում հավատարմագրված դեսպաններին ու մի երկար քարոզ կարդացել, թե ինչու չի կարող թույլ տալ, որ հումանիտար բեռներով մեքենաները մտնեն Լեռնային Ղարաբաղ:

«Չնայած խաղաղության օրակարգի վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջ քաշված հստակ դիրքորոշմանը, անընդունելի են Հայաստանի կողմից միջազգային իրավունքի որևէ նորմի և տրամաբանության մեջ չտեղավորվող, հիմք չունեցող պահանջների առաջադրումը, ինչպես նաև Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը: Չնայած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին հայտարարությամբ, գործնականում Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ուղղակիորեն ուղղված են մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, ուղեկցվում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերով»,–դեսպանահավաքի ժամանակ հայտարարել է փոխնախարար Արազ Ազիմովը:

Դրանից բացի, Ադրբեջանի ԱԳՆ–ն ևս հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է. «Առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու «մարդասիրական բեռի» պատրվակով հայկական կողմից ավտոշարասյունների ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ: Հայկական կողմը, այսպես կոչված ցեղասպանության փորձերի մեջ Ադրբեջանին մեղադրելու փոխարեն, պետք է ներողություն խնդրի Հայաստանի տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանման, հայրենի հողից տեղահանման ժամանակ մարդկանց զանգվածային մահվան դեպքերի, մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանական տարածքների ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության և նրա կատարած արարքների համար»:

Ինչ խոսք, Ադրբեջանի հանդուգն ու անհեթեթ պահվածքը որևէ կերպ նորություն չէ: Բայց այստեղ այլ հարց կա: Առհասարակ, երբ ծնողը երեխայի հանդեպ բռնություն է կիրառում, այդ ծնողին՝ դրսից հատուկ մարմինները զրկում են ծնողական իրավունքից: Հիմա Ադրբեջանը բոլորին կանչել, ասում է ես եմ այդ տարածքի տերը, այդ մարդիկ էլ իբր իմ քաղաքացիներն են, թողեք, որ ինձ ենթարկվեն ու բոլորը այս «կուտը» ուտում են:

Այսինքն՝ Ադրբեջանը 120,000 մարդու այսօր բոլոր առումներով շրջափակման մեջ է առել, որ «ենթարկացնի»: Նման դեպքում, անգամ եթե բոլորն ասեն, որ իբր այդ տարածքի տերն Ադրբեջանն է, Ադրբեջանին պետք է զրկել այդ տարածքի նկատմամբ ամեն տեսակ լիազորություններից, որովհետև ինքը փաստացի մարդկանց հոգեբանական ու ֆիզիկական կտտանքների է ենթարկում:

Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ բազմաթիվ դեսպանների կոչերից հետո, թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Արցախի հայերին սպասվող «իրավունքների ու անվտանգության» մասին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31