Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019թվականին Եղեգնաձոր քաղաքում բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հայտնում է «Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանը.
«Վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ու կոմայի մեջ էր գտնվում մինչև այսօր։
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, և գործով կալանավորված է նրա այն ժամանակվա օգնականը։
Արդյոք հիշու՞մ են մարդիկ այդ դեպքը, արդյոք հասկանու՞մ են, որ երկրում անպատժելիության մթնոլորտը սրանց օրոք հասել է գագաթնակետին` քաղաքացու վրա թքելուց սկսած, նմանատիպ դաժան սպանություններով վերջացրած, այն էլ պետական կարևոր պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ»։