Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք

Հուլիս 27,2023 21:40

Հուլիսի 27-ին՝  ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Օրակարգով նախատեսված  օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են  Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական  եզրակացություն: 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է որպես օրենք:

Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և  Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:

Փաթեթն ընդունվել է 23 կողմ,4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ:

Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:

Օրինափաթեթի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես են պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Արթուր Մոսիյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Հարությունյանը: 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինափաթեթն ընդունվել է:

Քննարկվել է նաև ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:

Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ կարգավիճակ սահմանելու նրանց համար, ովքեր մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական կամ աշխատանքային (մասնագիտական) պարտականությունները կատարելիս կորցրել են կյանքը կամ վնասել առողջությունը:

Օրինագիծը պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի գլխադասային  հանձնաժողովի  դրական եզրակացությամբ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այն 26 կողմ ձայնով արժանացել է խորհրդարանի հավանությանը:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31