Հուլիսի 26-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու երկրորդ քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՆԳ նախարարության ռազմավարական նպատակադրումները , մասնավորապես՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունման հայեցակարգային հիմքերը։
Քննարկվեցին գործող օրենսդրության ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրները, առաջարկվեցին համապատասխան լուծումներ։
Կարդացեք նաև
Մասնակիցները քննարկեցին հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ այլ առանցքային հարցեր ևս։
Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն