Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը. քաղհասարակության հորդորը ՀՀ նախագահին

Հուլիս 27,2023 16:52

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։

Կազմակերպությունները հորդորել են Նախագահին դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության քննարկման հարցով։

Ավելի վաղ՝  հուլիսի 11-ին և 12-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի շրջանակներում արտահերթ կարգով առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսելով նաև առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ՀՀ նախագահին ուշադրությանն են ներկայացրել նաև գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ծավալուն կարծիք։

«Գտնում ենք, որ ընդունված օրենքը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային մարդու իրավունքների կոնվենցիաներով երաշխավորված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին, մասնավորապես՝ հանցագործությունից տուժած անձի իրավունքների պաշտպանության երաշխիքներին, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի համատեքստում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին», – մասնավորապես նշվում է օրենքի վերաբերյալ ներկայացված կարծիքի մեջ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31