Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույցը դադարեցնելու եւ ավելի կտրուկ գործողությունների դիմելու հայտարարության եւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին:
«Ես ամենասկզբից բացասական եմ վերաբերվել Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու գործընթացին եւ ընդհանրապես նրա գործունեությանը: Կրկնվեմ: Նստացույցին միանալով՝ Արայիկ Հարությունյանը ի կատար է ածում Ալիեւի պահանջը, այն որ պետք է Արցախի Հանրապետության կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա: Դա կիսահրաժարականի մի ինչ-որ պրոցեսի էր նման: Բայց պարզ էր, որ Արցախը մեկ շաբաթ հետո, այն էլ միայնակ, ոչ մի բան չի կարող ձեռնարկել Ադրբեջանի դեմ, որովհետեւ լավագույն սցենարը, որով կարող է հայկական աշխարհը հաղթել թուրք-ադրբեջանական տանդեմին կամ թեկուզ Ադրբեջանին, միասնական պայքարն է: Այսինքն, Հայաստան-Արցախ միացված պայքարը:
Այս պարագայում Նիկոլի կապիտուլյանտ իշխանության պատճառով Հայաստանը չի կարող որեւէ ձեւով միանալ Արցախին, որեւէ պայքարի, դա լինի ռազմական, թե քաղաքական, գուցե նաեւ այլ պրոցես: Այդ իսկ պատճառով ակնկալելի էր, որ մեկ շաբաթ հետո Արայիկ Հարությունը պետք է դուրս գար նստացույցից: Իսկ կտրուկ քայլը, կարծում եմ, իր պատկերացմամբ դա էր:
Արցախի ԱԺ նախագահի հրաժարականի մասով, ճիշտն ասած, դեռեւս չունեմ մեկնաբանություն, որովհետեւ այնտեղ գործընթացները բավական խառն են, իմ համար դեռեւս մի քիչ անհասկանալի»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ