Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է, ոչ թե հումանիտար օգնությունների խնդիր լուծել, այլ ամեն ինչ անել վերադառնալու բնականոն կյանքի. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Հուլիս 27,2023 16:39

ՄԵՆՔ ՌԵԶԵՐՎԱՑԻԱՅԻ ՄԵՋ ՉԵՆՔ, ՄԵԶ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔ Է ՊԵՏՔ

Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանն անգամ հումանիտար օգնությունն արգելեց հասցնել Արցախ։

Երեկ Հայաստանից ուղարկված 360 տոննա մարդասիրական բեռն այդպես էլ դեռ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:

Արցախին Աղդամի այլընտրանքային ճանապարհով բեռներ  մատակարարելու «ինտեգրացիոն» առաջարկները սին են ու կեղծ և արցախցիներին հիշեցնում են 1988֊90-ականների վերջին Ստեփանակերտի երկաթուղային կայարան ուղարկված «հումանիտար օգնությունը»։ 35 տարի առաջ, առավել բարդ պայմաններում, արցախցին մերժեց այդ տարբերակը և դրան հակադրեց իր միասնական կամքը։

Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը հիմա էլ  դատապարտված է ձախողման:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնում Արցախի կառավարությանը համալրելու պարենային պահուստը: Գործակալության և աջակից բարերարների կողմից փետրվար ամսից կառավարությանը տրամադրված 280 տոննա բարձր որակի և կալորիականության սննդամթերքը  նախատեսված է երկարաժամկետ պահպանության համար: Սակայն տեղափոխման կազմակերպական խնդիրը առկախվել էր, և ավելի քան 225 տոննա բեռ դեռ մնում է ԱՀ կառավարության՝  Գորիսում տեղակայված պահեստում, մասնավորապես.

171տոննա մակարոնեղեն,

10 տոննա ձվի փոշի,

9,5 տոննա կաթի փոշի,

10 տոննա բրնձի ալյուր,

10 տոննա հնդկաձավարի ալյուր,

6,2 տոննա ալյուր և մոտ 9 տոննա այլ սննդամթերք:

ԱՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում,  գործակալությունը ձեռնամուխ է եղել Գորիսում գործող պահեստների բազայի հիման վրա ստեղծել Արցախի կառավարության հումանիտար մասնագիտացված կենտրոն:

❗Գիտակցելով բեռների հասանելիության անհրաժեշտությունը՝ մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ պետականության ամուր հիմքեր ունեցող երկիրը չի կարելի վերածել համակենտրոնացման ճամբարի և թողնել հումանիտար օգնությունների հույսին։

Պետք է, ոչ թե հումանիտար օգնությունների խնդիր լուծել, այլ ամեն ինչ անել վերադառնալու նորմալ բնականոն կյանքի:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31