Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը

Հուլիս 27,2023 15:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:

Ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:

Անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:

Առանձին ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերն ու  առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել  նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին և պատշաճ իրականացնելու վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31