Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «ՔՊ-ն այլեւս կորցրել է իշխանություն լինելու եւ երկիրը հետագա պարտությունների առաջնորդելու իրավական, սահմանադրական եւ ընդհանրապես պետական բոլոր հիմքերը»

Հուլիս 27,2023 15:43

Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին, նշեց, որ այն շատ կարեւոր նշանակություն ունեցավ, եւ այդ կարեւորությունը հետագայում մենք եւս կտեսնենք:

«Առաջին ասուլիսն էր, որտեղ հայ լրագրողները հայ հասարակության, իսկ Արցախը այդ առումով Հայաստան է, արցախցիներն էլ ՀՀ քաղաքացիների մի մասն են, հնչեցրին իրական կարծիքներ: Եվ ջարդվեց այն առասպելը, որին անկեղծ հավատում էր Նիկոլ Փաշինյանը, թե ինքը երկաթյա մանդատ ունի, որ այնքան են ատում թալանչիներին, նախկիններին կամ սեւերին, որ իրեն ամեն ինչ ներվում է: Լրագրողները հնչեցրին ժողովրդի ձայնը, որը ժամանակին մասնակցել եւ դեռ մասնակցելու է ընտրություններին: Նիկոլ Փաշինյանը տեսավ ամբողջ ցասումը, զայրույթը եւ իր մանդատի երերուն լինելը:

Ես շնորհավորում եմ հայաստանցի լրագրողներին, որոնք կարողացան Նիկոլ Փաշինյանին պարտադրել Հայաստանի եւ Արցախում ապրող մեր ՀՀ քաղաքացիների իրական կարծիքը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պոռթկումները, ինձ թվում է, այդ իրականության հետ առերեսումից հրաժարվելու թույլ եւ անզոր փորձ էր:

Համոզված եմ, որ ճնշումը, որ կազմակերպեցին լրագրողները՝ չորրորդ իշխանությունը, քաղաքացիական իշխանությունը, որն  ամենազորեղ իշխանությունն է, նույնպես իր ձայնը պետք է բարձրացնի, ցույց տա որ 2021 թվականի արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը, գլխավորելով ՔՊ կուսակցության ցուցակը, խոսում էր «անջատում հանուն փրկության» բանաձեւի մասին, խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, խոսում էր արցախյան հակամարտության հայանպաստ կարգավորման, ՀՀ սահմանների եւ ինքնիշխանության անխախտելիության մասին, չունի քվե: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլորովին այլ խոստումներով քաղաքական իշխանությունը պահպանած եւ քաղաքականության մեջ գոյատեւող ՔՊ-ն այլեւս կորցրել է իշխանություն լինելու եւ երկիրը հետագա պարտությունների առաջնորդելու իրավական, սահմանադրական եւ ընդհանրապես պետական բոլոր հիմքերը»,-ասաց տիկին Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31