«Ա1+». «Սասնա ծռեր» 2-ի գործն արդեն 8-րդ դատավորին է մակագրվել։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Աննա Մելիքսեթյանը գտնվում է արձակուրդում եւ գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Մկրտչյանին։
Սակայն դատավոր Մկրտչյանը հայտնել է ինքնաբացարկ եւ պարզաբանել․ «Սույն քրեական գործով որպես տուժող ճանաչված «Երևանի քաղաքապետարան»-ի ներկայացուցիչ հանդես է գալիս Արամ Մանուչարի Մարտիրոսյանը, ով իմ վաղեմի ընկերն է և վերջինի հետ գտնվում եմ մտերիմ (այդ թվում նաև՝ ընտանիքներով) հարաբերությունների մեջ: Դատավորի անաչառության վերաբերյալ Եվրոպական դատարանի իրավունքի լույսի ներքո գնահատելով վերոգրյալ հանգամանքը` հարկ եմ համարում նկատել, որ սուբյեկտիվ մոտեցման տեսանկյունից ես` որպես դատավոր, որևէ նախնական համոզմունք չունեմ քննվող գործի կապակցությամբ:
Ինչ վերաբերում է օբյեկտիվ մոտեցմանը, ապա, հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքը, սույն քրեական գործով որևէ դատական ակտի կայացումը նշված պայմաններում կարող է ընկալվել ոչ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնել սույն գործով իմ անաչառության մեջ:
Բացի այդ, հարկ եմ համարում արձանագրել նաև այն կարևոր հանգամանքը, որ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ որպես «Երևանի քաղաքապետարան»-ի ներկայացուցիչ կարող է հանդես գալ այլ անձ, ապա պետք է փաստել, որ Արամ Մանուչարի Մարտիրոսյանը սույն քրեական գործով հանդիսանում է նաև վկա, հետևաբար՝ ողջամիտ և իրավաչափ չէ վերջինի հայտնած հանգամանքները գործի դատական քննության ընթացքում այլ անձից լսելու և գնահատելու հնարավորությունը: Սույն որոշմամբ նշված հանգամանքները դիտարկելով վերը շարադրված վերլուծության լույսի ներքո և այդ համատեքստում, նկատի ունենալով, որ նշյալ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ օբյեկտիվորեն կարող են ողջամիտ կասկած հարուցել նախագահող դատավորիս անկողմնակալության և անաչառության վերաբերյալ՝ դրանով իսկ կասկածի տակ առնելով նաև քրեական գործի ողջ քննության օբյեկտիվությունը և գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը՝ արձանագրում եմ, որ սույն գործի շրջանակներում առկա են ինքնաբացարկի հիմքեր, որոնք բավարար են օբյեկտիվ դիտորդի մոտ դատարանի անկողմնակալության և օբյեկտիվության նկատմամբ հիմնավոր կասկած ունենալու համար, ուստի գտնում եմ, որ թիվ ԵԷԴ/0090/01/17 քրեական գործով պետք է հայտնել ինքնաբացարկ»։
Կարդացեք նաև
Արդյունքում գործը մակագրվել է Մարտին Արզումանյանին, նա ընդունել է վարույթ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: