«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջապես ստացա Արագածավան համայնքի կոմունալի պատասխանատու Սուրո Թորոսյանի կողմից կատարված առերևույթ հանցագործության քրեական վարույթի նյութերը:
Ուրեմն ըստ նյութերի՝ Սուրո Թորոսյանը մեքենայով եկել է տուժող Արմեն Սահակյանի ավտոլվացման կետ, նրան կանչել է մեքենան նստելու, տուժողը հրաժարվել է: Մեղադրյալը մեքենայից իջել է, «բալոնչիկով» գազը փչել է տուժողի աչքերին, որի հետևանքով տուժողը պպզել է, իսկ Սորո Թորոսյանը ձեռքում եղած փայտով մի քանի անգամ ուժգին հարվածել է տուժողի գլխին, որի հետևանքով փայտը կոտրվել է և մասերի է բաժանվել: Տեսնելով, որ փայտով իր նպատակին չի հասնում Սուրո Թորոսյանը գետնից վերցրել է մի մեծ քար, որպեսզի դրանով շարունակի հարվածել տուժողի գլխին, սակայն այդ պահին աղմուկից մոտեցել են բնակիչները, մեղադրյալը քարը ձեռքից շպրտել է ու հեռացել:
Արագածոտնի դատախազությունն այս ամբողջ արարքը որակել է ընդամենը «թեթև մարմնական վնասվածք պատճառել»: Ակնհայտ է, որ հայտնի ՔՊ-ական Սուրո Թորոսյանը նաև գործնականում վայելում է իշխանության բարձր հովանավորչությունը:
Կարդացեք նաև
Դատաքննությունը կարծում եմ կսկսվի սեպտեմբերին: Մեր փաստաբանական թիմը, որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ, անելու է ամեն բան, որպեսզի արարքը վերաորակվի և մեղադրյալ ՔՊ-ական Սուրո Թորսյանը չկարողանա ճողոպրել հասանելիք պատասխանատվությունից: