Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ դառը տպավորությամբ եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից»․ ՀՀ վարչապետ

Հուլիս 27,2023 13:46

«Արարատի մարզի Դեղձուտի դպրոցն այն պարզ օրինակներից է, որ այս դահլիճում ոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռեւս չեն նշանակում տեղում դրանց ոսկեղենիկ իրագործում։ Մենք պետք է անընդհատ գնանք, բոլոր նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին է վերաբերում, գնանք անձամբ նայենք՝ ինչ է տեղի ունենում»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ գույքի ստանդարտները բացարձակ գոհացուցիչ չեն եւ դրա հետ չպետք է համակերպվել․ «Երեխաները պետք է ստանան հնարավոր լավագույն դպրոցը՝ հնարավոր լավագույն գույքով, լավագույն ծրագրով, հնարավոր լավագույն ուսուցիչներով, հնարավոր լավագույն միջավայրով։ Եթե որեւէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ լավ, եկեք տեսնենք, ոնց ենք էս հարցը լուծում։ Պիտի գնանք մենք մեր ձեռքով էդ դպրոցը քանդենք մինչեւ հիմքերը եւ կառուցենք նորը։ Իհարկե, այդ ընթացքում պետք է լինեն համապատասխան միջոցներ նրանց նկատմամբ, ովքեր իրենց աշխատանքը նորմալ որակով չեն արել։ Եթե մենք որոշումը կայացնենք, փողը տանք, մրցույթը հայտարարենք, ասենք՝ դե, վերջում կգանք ժապավենը կկտրենք, մենք ժապավենը կկտրենք եւ այդ պահին կպարզենք, որ խոտանի ժապավեն ենք կտրում։ Պետք է հետեւենք աշխատանքներին»։

Փաշինյանի խոսքով՝ Արարատի մարզպետարանում ասել են, որ մարզպետարանի համապատասխան կառույցները ընթացիկ վերահսկողության գործերին ներգրավված չեն եղել․ «Դա ի՞նչ է նշանակում։ Եթե իրանց չենք ներգրավում․․․մարզպետարանը վերջում արձանագրողի դերում է հայտնվում, դա լավ բան չէ։ Շատ դառը տպավորությամբ եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից։ Երկրորդ անգամ եմ այցելում այդ դպրոց, այդ նախագծի հետագա ճակատագրից շատ բան է կախված, թե մենք ինչ հետեւություններ կանենք այս ընթացքում մեր իրականացվող ծրագրերի վրա։ Միլիարդներ ենք ծախսում, այդ միլիարդները ծախսում ենք երեխաների համար։ Այդ միլիարդը չենք ծախսում շինարարի համար, աթոռ արտադրողի համարի, չենք ծախսում լինոլիում ներկրողի համար, մենք այդ գումարները ծախսում ենք երեխաների համար։ Եթե որեւէ մեկն այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է ահավոր կոպիտ»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ գույքի չափորոշիչներն այս տարի ամբողջությամբ վերանայել են՝ հաշվի առնելով նշված խնդիրները։ Նա ասաց, որ Դեղձուտի դպրոցի հետ կապված առանձին գործընթաց է սկսվել։

«Առաջին ահազանգը ես ստացել եմ այգում, երբ զբոսնելիս պատահաբար հանդիպել եմ Դեղձուտի էրեխեքի հետ, որոնք Երեւան էքսկուրսիա էին եկել։ Ասացի՝ ի՞նչ կա ձեր դպրոցից։ Ռեակցիաներից հասկացա, որ ինչ-որ բան էնպես չի։ Գնացի ու տեղում համոզվեցի, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ահագին բան էնպես չի»,-ասաց Փաշինյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31