Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 27,2023 13:04

Երևան քաղաքում՝
Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 27-ի և 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.7°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.7 °C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31