Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորների աշխատավարձը կբարձրանա 60%-ով

Հուլիս 27,2023 12:44

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 60%-ով։ Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը (լուսանկարում) ասաց՝ Հայաստանում կա 300 դատավոր, եւ այս որոշումով նրանցից 206-ի աշխատավարձը կբարձրանա: Նա նաեւ նշեց, որ առաջին ատյանի դատարանն այսօր ամենածանրաբեռնվածն է։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ առաջին ատյանի դատարանների դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին եւ պատասխանատվությանը:

«Այս փոփոխությունը կբերի նրան, որ այս գերծանրաբեռնված օղակը կբերի նրան, որ այն գրավիչ կլինի մեր մասնագետների համար, քանի որ վերջերս իրականացված փոփոխության արդյունքում հնարավորություն է ստեղծվել, որ պարտադիր մեկ տարվա ուսուցումը կրճատվի եւ նոր ավելի բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով՝ մեր հինգ տարվա մասնագետները, որոնք կարող են լինել թե՛ պետական համակարգից, թե՛ պրոֆեսիոնալ փաստաբաններ, կարողանում են գալ քննություն հանձնել եւ միանգամից դառնալ դատավոր։ Այս նշաձողը, որը սահմանում ենք, իսկ ըստ էության հավասարեցնում ենք նորաստեղծ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձին, էլ ավելի գրավիչ կդարձնի այս ուղղությունը»,-ասաց Մինասյանը։

Նա ասաց, որ թե՛ միջազգային գործընկերները, թե՛ չափանիշները վկայում են, որ նման սոցիալական երաշխիքների ապահովումը, երբ դա լինում է շարունակական, նպաստում է այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալուն․«2022-ին արդեն իսկ բարձրացվել է վճռաբեկ դատարանի եւ սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը։ Ունենք բարձր աշխատավարձերով նորաստեղծ եռաստիճան հակակոռուպցիոն դատարանը։ Ըստ էության, այս փաթեթային լուծումը ավարտին հասցնելուց հետո, մնում է մեկ օղակ՝ վերաքննիչ դատարանը, որտեղ քիչ թվով դատավորներ են՝ 65»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31