Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. այս մասին «X»-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:
«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի», – գրել է կոնգրեսականը։
Aliyev’s deliberate ethnic cleansing campaign in Artsakh is unfolding before our eyes. @StateDept & the international community must make it clear that it’s unacceptable & implement sanctions. Failure to reopen the border now will trigger an unfathomable humanitarian crisis. https://t.co/MkCI9l7g9L
— Rep. Frank Pallone (@FrankPallone) July 26, 2023