«06-ի «կուզովի» (թափքի) պատմությունն է էլի, որ պետք ա․․․Զիլի, Ուազի։ Էսօր մեր վիզուալ մտածողությունը ձեւավորող ամենաազդեցիկ գործոնն է, առանց կատակի։ Ուր գնում ես՝ 66, 134»,-այսօր կառավարության նիստում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, երբ նա մարզային որոշ դպրոցներում լաբորատորիաներ ստեղծելու մասին հարցը զեկուցելիս ասաց՝ մեր դպրոցները իրենց ոչ այդքան լավ փորձից ելնելով՝ միշտ փորձում են ինչ ունեն, չգցեն, ինչ-որ մի տեղ պահեն, մտածելով, որ դա էլ կարող են օգտագործել, կարող պետք գալ մի օր, դա էլ մի սովորույթ է։
Փաշինյանը շարունակելով՝ ասաց․ «Դա մեր մասին է։ Մեր գյուղի տանն էլ, ենթադրում եմ, հիմա, որ խորդանոցի դռները բացեմ, իհարկե, 06 չեմ գտնի, բայց զրովեցանման ահագին բան կգտնեմ։ Մյուս կողմից էլ, օրինակ` բազմաթիվ արժեք ներկայացնող նյութեր լցվում են աղբը։ էսօր բազմաթիվ մոդայիկ սրճարաններ կան․․․ էս վերջերս ներդրողը պատմում է, ասում եմ՝ էս որտեղի՞ց եք գտել։ Ասում է՝ մի մասը՝ գյուղական աղբավայրերից, հին պահարաններ, էդ կարգի բաներ։ Շատերն էլ գնում են, գտնում են, գնում են, շատերն էլ հավաքում են, արդեն էդպիսի բիզնես կա, մատակարարում են։ Բայց մեր տները որ գնանք, արժեքավոր նյութերը շպրտում են։ Էդ սրճարանում, որ տեսա, հասկացա, որ վերջին քսան տարում Իջեւանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ էսօր կարող էինք վաճառել եւ եկամուտ ստանալ։ Բայց 06-ի կուզովն անձեռնմխելի է, ինքը պետք ա ներկա լինի։ Ըստ հնարավորության՝ ով՝ 06, ով՝ Զիլ՝ 134»։
Զեկուցվող հարցով նախատեսվում է, որ ԵՄ 32 մլն եվրո ֆինանսական աջակցությամբ հանրապետության Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցներում հիմնվելու են բարձրորակ լաբորատորիաներ, մասնագետներն են վերապատրաստվելու, ժամանակակից սարքավորումներ են ձեռքբերվելու։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Չէին սպասում» հաղորդման տեսապատկերում՝ Նիկոլ Փաշինյանն Իջեւանի իրենց տանը։