Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ «Սկալա-2023» զորավարժություններին՝ ուղղված ռադիացիոն վթարի հետևանքների չեզոքացմանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը վկայակոչելով Հայաստանի ՆԳՆ-ին:
«Հայաստանի մասնակցությունը «Սկալա-2023» զորավարժություններին նախատեսված չէ»,- ասել են գերատեսչությունից՝ հավելելով, որ պատճառը «ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների մասնագիտական ծանրաբեռնվածությունն է»:
Զորավարժությունները նախատեսվում են սեպտեմբերի 1-6-ը Բելառուսի տարածքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ