Մոսկվայում տեղի ունեցած ԱԳ նախարարների անվանապես եռակողմ՝ Լավրով-Բայրամով-Միրզոյան, ըստ էության ու բովանդակության՝ երկկողմ հանդիպման ամփոփում-մանրամասնությունները բավականին հետաքրքրական են և սպառնալից, եթե չասենք՝ պայթյունավտանգ:
Վիճակն ավելի վատ է, քան կարելի է կարծել: Ու դա հստակ ուրվագծվեց ՌԴ ԱԳ նախարարի՝ հետհանդիպումային ելույթում ներկայացված մանրամասնություններով: Այսպես, Լավրովը, որպես ամենից զգայուն հարց, նշեց. «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան…
Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։
Արցախի հայերը այլևս դիտարկվում են որպես Ադրբեջանում ապրող «ազգային փոքրամասնություն», ու, ահա, թշնամական երկրի իշխանությունը, իբրև թե, պայմանավորվում է «ազգային փոքրամասնություն» հայերի ֆիզիկական գոյության իրավունքը չխախտելու վերաբերյալ: Այսինքն, հասկանո՞ւմ եք, ամբողջ աշխարհում բոլորն ունեն ինքնորոշման իրավունք, օրինակ՝ Ղրիմում 18-19-րդ դարերում վերաբնակեցված ռուսներն ունեն ինքնորոշման իրավունք, Կոսովոյի ալբանացիներն ունեն ինքնորոշման իրավունք, իսկ ահա սեփական հայրենիքում, հազարամյակներով սեփական հողի վրա ապրող Արցախի հայերը, սրանց ասելով, պարզվում է՝ չունեն ինքնորոշման իրավունք, ըստ Լավրովի և ըստ Միրզոյանի:
Կարդացեք նաև
Այնպես չէ, թե ստեղծված իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն Փաշինյանը չէ ու նրա խայտառակ հայտարարությունը, որով Արցախը հռչակեց ադրբեջանական: Բայց եթե մինչև վերջ ազնիվ լիներ, ապա Լավրովը պիտի իրենց իսկ պարտավորությունն էլ նշեր:
Այնպես որ, արդեն ժամկետանց են այն մտավախությունները, թե Նիկոլ Փաշինյանը Արցախն է հանձնում: Արցախը նա արդեն հանձնել է և անցել է այդ դավադրության իրականացմանը: Խոսքը Հայաստանը հանձնելու, Հայաստանը ոչնչացնելու մասին է: Այ, սա՛ է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը», «խաղաղության պայմանագիրը», «ապագան» էլ՝ վրադիր: Բայց դա պայթյունավտանգ «խաղաղություն» է: Այս օրերին ոչ միայն Ստեփանակերտում, այլև Երևանում տեղի են ունենում ցույցեր: Առայժմ այդ ցույցերում հնչող ելույթները մեծամասամբ զուրկ են քաղաքական լուրջ բովանդակությունից, հասցեականությունից, քանի որ չեն տրվում հստակ գնահատականներ, չեն հնչում հստակ ծրագրեր ու կոնկրետ քայլեր չեն նախանշվում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։