«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է:
– Այսօր մեծ դժգոհության ալիք կա նաեւ ընդդիմությունից: Գոնե ՀՅԴ-ն հեղափոխական կուսակցություն է, պայքարի երկարամյա փորձ ունի, սակայն այս շրջանում բոլորդ պասիվ եք: Ձեր խմբակցության պատգամավորներից շատերը մեկնել են հանգստի, կարծես ոչինչ էլ չի կատարվում Արցախում, ոչինչ չեն խոսում, ոչինչ չեն ձեռնարկում: Խորհրդարանական ընդդիմության կողմից մեծ անտարբերություն է նկատվում: Ինչո՞ւ:
– Հանգստի մեկնելու մասով չեմ կարող ասել, թե ով որտեղ է գնացել: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին մեղադրողներին, ապա ինձ հետաքրքիր է, թե մեզ մեղադրողներից քանիսն են 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններին իրենց քվեն տվել ՀՅԴ-ին: Շատերը գնացել եւ քվեարկել են Փաշինյանի օգտին, իսկ հիմա ՀՅԴ-ին ասում են` դուք եք հեղափոխական կուսակցությունը: Ի՞նչ են ակնարկում դրանով: Ի՞նչ են ուզում:
– 2021-ին էլ շատերն արթնացան թմբիրից եւ իրենց քվեն տվեցին ձեզ, ձեր դաշինքին․․․
Կարդացեք նաև
– Հասկացանք, բայց եկեք ընդունենք, որ 2020 թվականի պատերազմն այդ սխալ ընտրության արդյունքն էր` 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունների մասին է խոսքը:
– Բայց Դաշնակցությունը եւս այդ ժամանակ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին: 18-ի իշխանափոխությունից հետո կառավարության մաս կազմեցիք, խորհրդարանում ձայն տվեցիք Փաշինյանին։ Այսինքն` մեղավորներից մեկն էլ դո՞ւք եք:
– Սատարել ենք, որովհետեւ չէինք կարող երկրում անարխիա թույլ տալ: Դաշնակցությունը ժամանակավոր կառավարության մաս կազմեց, որը պետք է գործեր մինչեւ նոր ընտրությունները: Նպատակը երկիրն անցնցում պահելն էր: Դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն երբեւէ Արցախի հարցում փոխել է իր դիրքորոշումը: Այսօր պետք է ընդունենք, որ ընդդիմության շարքերում ամենաակտիվը հենց Դաշնակցությունն ու «Հայաստան» դաշինքն են:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: