Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժին այնքան էլ չի հուզում, որ ահագնացող պարտքի ծավալը հաջորդ կառավարությունների ու հետագա սերունդների համար է մեծ բեռ դառնալու. «Փաստ»

Հուլիս 27,2023 10:53

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ այն կարևոր նախագծերը, որոնք իրականություն են դառնում հարկատուների վճարած միջոցների հաշվին, հիմնականում այնպես են ներկայացվում, որ եթե Փաշինյանի իշխանությունը չլիներ, ապա դրանք երբևէ իրականություն չէին դառնա։ Օրինակ՝ արդեն մատի փաթաթան է դարձել այն փաստը, թե վերջին մի քանի տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից մեծ գումարների օգնություն է ցուցաբերվել Արցախին, այնինչ ոչ թե իրենց անձնական գումարների միջոցով են նման ծրագիրն իրականություն դարձրել, այլ հարկատուների վճարած միջոցների հաշվին։ Հարկ է նաև նկատել, որ իրականացվող նախաձեռնություններից շատերն էլ պետական պարտքի հաշվին են արվում։ Միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատությամբ պետական պարտքն աճել է 15 %-ով։ Իսկ այս տարվա մայիսի վերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26,5 մլն դոլար։

Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 389 մլն դոլարով կամ 3,7%-ով։ Ու իշխանությունները չեն բավարարվում պարտքի աճող տեմպերով։ Նրանք գնում են նոր վարկային համաձայնագրեր կնքելու և նոր վարկեր վերցնելու ճանապարհով, որպեսզի դրանցով որոշակի նախագծեր իրականացվեն ու այնպես ներկայացնեն, թե տեսեք՝ ինչ գործունյա իշխանություններ ունենք։ Այնինչ, այսօրվա իշխող ուժին այնքան էլ չի հուզում, որ ահագնացող պարտքի ծավալը հաջորդ կառավարությունների ու հետագա սերունդների համար է մեծ բեռ դառնալու, որի տակից պետք է կարողանալ դուրս գալ։ Պարտքով ներգրավված գումարների ծախսումն էլ ամենաարդյունավետ կերպով չի կատարվում։ Իշխանականներն անընդհատ խոսում են ահռելի ծրագրերի կյանքի կոչման մասին, բայց, որպես կանոն, կապիտալ ծախսերը թերակատարվում են։ Անհասկանալի կերպով բյուջեի միջոցները քնեցվում են այն պարագայում, երբ հնարավոր էր այդ գումարները ծախսել այնպես, որ հավելյալ արժեք ստեղծվի։

Անվտանգային առումով գործող իշխանությունները ոչ մի հարց չեն լուծում, սակայն համարձակվում են փիառվել դեռ այդ առումով գործ չկատարած։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31