Երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան- Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Մենք պարզեցինք, որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:
Նկատենք, որ դեպքից րոպեներ հետո մի խումբ անձանց հետ դեպքի վայր եկավ հենց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, զրուցեց ոստիկանների հետ ու գնաց:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2 տարի առաջ Վահե Պետրոսյանը աչքի ընկավ իր հայտարարություններով՝ եկամտահարկի վերադարձի օրենքի նախագծի շուրջ: Նա հայտարարել էր, որ սա ցնցում կառաջացնի շուկայում:
Ըստ շրջանառվող նախագծի, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։