Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ «մեկնաբանության» վերծանումը

Հուլիս 27,2023 10:00

Քանի որ ես որոշակի փորձ ունեմ բանակցությունների լուսաբանման հարցում (այդ թվում՝ հայ-ադրբեջանական), ուզում եմ մի քանի տեղեկություն հաղորդել ընթերցողներին: Եթե X-ը եւ Y-ը բանակցում են Z-ի միջնորդությամբ, եւ Z-ի վրա է դրվում այդ բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ հանդես գալը, ապա նա այդ հայտարարության մեջ ներառում է այն, ինչ համաձայնեցված է երկու կողմերի հետ: Այդպես էր, համենայնդեպս, 90-ականների առաջին կեսին, եւ չեմ կարծում, որ այդ՝ միանգամայն տրամաբանական դիվանագիտական կանոնը հետագա տասնամյակներում փոխվել է:

Եթե Բրյուսելում Ալիեւը առաջարկել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրել Աղդամով եւ, ենթադրենք, Միշելը դա ողջունել է, իսկ Փաշինյանը դրան կտրականապես դեմ լիներ (հասկանալով, որ դա ծուղակ է), ապա Միշելն այդ գաղափարի մասին իր եզրափակիչ հայտարարության մեջ չէր հիշատակի: Ասել՝ «ես այդ հարցը Բրյուսելում չեմ քննարկել», նշանակում է ասել՝ «ես դեմ չէի Ալիեւի առաջարկին»:

Նախորդ օրը Մոսկվայում ավարտվել է արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, եւ դարձյալ արդյունքների մասին հայտարարում է միջնորդը, այս դեպքում՝ Ռուսաստանը: Տեսնենք, թե ինչ է հայտարարում ՌԴ ԱԳ նախարարությունը՝ իր «մեկնաբանություն» կոչվող տեքստում: Նախ՝ «հայկական կողմի մոտ կա այն գիտակցումը» («есть понимание»), որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ի՞նչ պետք է քննարկեն ԼՂ հայերը եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Նրանք պետք է «համաձայնեցնեն իրավունքները», որոնք բխում են Ադրբեջանի օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ «ազգային փոքրամասնությունների իրավունքներն ապահովող բազմաթիվ միջազգային կոնվենցիաները»: Քանի՞ կոպեկ արժեն այդ կոնվենցիաները եւ 20-21-րդ դարերում քանի՞ անգամ է եղել սպանդ այն երկրներում, որոնք այդ կոնվենցիաները ստորագրել են: Արարատ Միրզոյանը չգիտի՞, թե ինչ է թաքնված ՌԴ նախարարության մեկնաբանության այս ձեւակերպման տակ: Բացառված է, որ չիմանա: Ո՞վ է, ուրեմն, պատասխան տալու, եթե Արցախում սպանդ տեղի ունենա:

Բայց դա դեռ քիչ է: Ըստ նույն «մեկնաբանության»՝ ադրբեջանական կողմը պատրաստ է «փոխադարձ հիմունքներով» երաշխիքներ տրամադրել անձանց, որոնք ապրում են «իր տարածքում»: Իսկ «հայերը պատրաստ են նույնն անել բոլոր կոնվենցիաների կիրառման առումով այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում»: Դուք կռահո՞ւմ եք, թե ում մասին է խոսքը: Պետք չէ շատ խորաթափանց վերլուծաբան լինել՝ հասկանալու համար, որ խոսքը ՀՀ տարածք ադրբեջանցիների «վերադարձի» մասին է: Եվ դա նույնպես քաջ հայտնի է Հայաստանի արտգործնախարարին: Թե՞ ՌԴ ԱԳ «մեկնաբանությունը» նրա հետ չէր համաձայնեցվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Իմ կարծիքով Ձեր հոդվածները կարդացող մարդիք բավականին վաղուց գիտակցում են, որ ՀՀ և աշխարհասփյուռ հայերի իրական խնդիրը բանակցողներն են։
    Սակայն այդ բանակցողներն /կամ իրենց <>/ լավ հասկանում են, որ կարող են հետո միամիտ դեմք ընդունելով ասել, ես չեմ բանակցել, մանդատ չունեմ, ռուսն է մեղավոր և այլն, որովհետև մի ստվար զանգված միևնույն է այդ անհեթեթություններն հալած յուղի տեղ ընդունելու է։
    Ցավալին այն է, որ գիտակցող մարդիք չեն միավորվում, այլ իրար մեղադրում են 20-25 տարի հորինված և տարածված թեզերով
    Դրա համար էլ ԴԸՄՓ ԴԸՄՓ ՀՈՒՈՒՈՒՈՒՈՒՈ
    Վայելեք

  2. Nimar says:

    Հարգելի խմբագիր,
    Դուք ամեն ինչ ճիշտ եք ներկայացրել, բայց իմ կարծիքով կան նաև այլ հանգամանքներ.
    ա) Եթե Բաքուն կարծում է, որ կարող է մարդասիրական օգնություն հասցնել Աղդամով, ապա թող փորձի դա անել։ Ընդունել-չընդունել այս օգնությունը կորոշի Արցախը, ոչ թե Հայաստանը։ Այս հարցը Ստեփանակերտ-Բաքու անմիջական հարաբերությունների ոլորտում կլինի: Ուզի, թե չուզի՝ Բաքուն ստիպված է լինելու բանակցել
    Արցախի իշխանությունների հետ։
    բ) Ձեր ավելի վաղ հոդվածներից մեկի մեկնաբանության մեջ ես արդեն մտահոգություն էի հայտնել ազգային փոքրամասնություններից մեկի ՀՀ «վերադարձի» վերաբերյալ և մատնանշել դրա հետևանքները։ Այն ամենը,
    ինչի մասին խոսում էր Լավրովը, չարժեր այն թղթին, որի վրա գրված էր։ «Ամեն լավի համար» արտահայտությունների մի շարք: Բայց հիմնականն այն է, որ արցախցիների անվտանգ կյանքի գրավականը կարող է լինել միայն «վերադարձողների» նույնքան անվտանգ կյանքը։ Այսպես ասած՝ «երկու կողմերն էլ պետք է պատանդներ ունենան» քանի որ նրանք չեն վստահում միմյանց։
    Իմ կարծիքով, Մոսկվան, ըստ իս, այս գաղափարների առաջմղմամբ քաջ գիտակցում է իրականացման անիրագործելիությունը, բայց փորձում է ստեղծել մի իրավիճակ, որը չափազանց դժվարացնում է հակամարտող
    կողմերի միջև ցանկացած համաձայնությունը։ ՌԴ-ն չի կարողանում լուծել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ամենապարզ հարցը, սակայն հավակնում է կարգավորել բազմահազարանոց «ազգային փոքրամասնության» տեղափոխման ու բնակեցման գործընթացը։ Ընդ որում՝ դիվանագիտական ​​հարաբերություններ չունեցող եւ
    ռազմական առճակատման մեջ գտնվող երկրների միջեւ։ Դա ծիծաղելի է:
    Մյուս կողմից, «կոնվենցիաները» ստորագրած ոչ մի երկիր հնարավորություն չունի հրաժարվել դրանց իրագործումից։ Ցանկացած ելքում ՌԴ-ն ոչինչ չի կորցնում, և հնարավոր բռնությունները Արցախում
    պատճառ կստեղծեն, որ նա պահպանի ռազմական ներկայությունը «մինչև ավելի լավ ժամանակներ»։

  3. Nimar says:

    Ի հավելումն.
    Սա կարող է յուրօրինակ «ողջույն» լինել Էրդողանին՝ օգոստոսին նախատեսված հանդիպումից առաջ «…2025 թվականին նրանք կհեռանան» արտահայտությանը ի պատասխան։ Երևի հասկացնում են, որ հեշտ է ստեղծել մի իրավիճակ, երբ ՌԴ ռազմական ներկայությունը հնարավոր հետևանքների համեմատ փրկություն է։ Այսինքն՝
    դա դառնում է սակարկության առարկա։
    Սովորաբար, երբ այս երկուսը պայմանավորվում են, դա արվում է մեր
    հաշվին և լավ բան չի խոստանում։

  4. Մաս I
    Ահա և բացեցինք /փոքրամասնուտյունների/ էջը: *…*-ը փոխարինում է չակերտները: Մեր այս ֆորումը պետք է որ լավ աղբյուր լինի հայ մտավորականների ձևավորած *գաղափարների և տեսակետների*: Եվ թշնամին երևի ամենաուշադիր ընթերցողն է:

    Կա երեք բան որ չի կարելի շրջանցել:
    *Անկլավներ* խաղաղ բառի ետևում իրականում շանակում է Հայաստանի տարածքով մեկ ռազմական մանր բազաների տեղադրում` հսկողության և արագ պատասխանի մոդուլներ…: Հայաստանում վաղուց գործում է դրսից ֆինանսավորվող ու տեղացի մտավորականներով համալրված փոքրամասնությունների իրավունքների համակարգ: Այն մոտիկից հսկվում է դրսի դոնորների կողմից: Նման համակարգ կարծում եմ չկա ալիևի երկրում: Այս սխեման (անկլավների) մերժվեց պաղեստինցիների կողմից (չեմ հիշում որ թիվն է, բայց `10 տարի կա) երբ Իսրաելը առաջարկեց ետ գալ կամեցոլ պաղեստինցիներին բնակեցնել *կղզյակներով*: Կարծեմ մերժված մոդելի անվանումը *perforation* էր:

  5. Մաս III
    3) նիկոլի վերջին (հուսամ) ասուլիսից երևաց, որ նա իսկապես ունի խորքային ատելություն Արցախցիների նկատմամբ: Սա այնքան անթաքույց է, որ զարմանալի է: Կարծո՞ւմ եք օտար պետական գործիչները չեն արձանագրում սա: Նրանց արհամարական վերաբերմունքը նիկոլի նկատմամբ տարածվում է հայ ժողովրդի վրա նույնպես որ հանդուրժում է այսպիսի առաջնորդ: ես կոչ եմ անում սփյուռքը (և արևմտյան և ռուսական) ՍԿՍԵԼ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ոչ մի ֆինանսական, նյութական օգնություն, ոչ մի ակցիաներ Հայաստանի օգտին: ԲՈՅԿՈՏԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒ ՓՐԿԵԼ ԱՅՍ ԿԵՐՊ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

  6. Մաս II
    2) Անկլավների մասին խոսույթը շահավետ է միայն նիկոլականներին: Ֆորմալ առումով, նրանք ասում են տգետ ընտրազանգվածին որ *սիմետրիայայի* մասին է խոսքը: Զանգվածը շոյված է զգում որ բարդ բաներից են խոսում, համ էլ *գաղափարական* մոտեցումներ են (այլ ոչ թե անձ-անձ քննարկում` ով ինչ մեղք է գործել և ինչ պատիժ պիտի կրի): Բայց ամենա մեծ շահը նրանում է, որ բերելով թշնամական մի մեծ (`120000, առնվազն) տգետ ու ագրեսիվ ամբոխ նիկոլականները լուծում են իրենց մոտակա 20-30 տարիներին վերընտրվելու խնդիրը և, նաև, *բաժանիր և իշխիր* սկզբունքով Հայսատանը կառավարելը: Ավելին, կլինի հայության գիտակից մասի մի մեծ արտահոսք արտերկրներ: Հնարավոր կդառնա այս Նոր Հայաստանում փոխել և 1915-ի եղեռնու *ընկալումը* և Արարատ-ի անհայտանալը պետական զինանշանից.…:

  7. Լավատես says:

    Բանակցելու իմաստը ո՞րն է, եթե գողը տունս է մտել անօրինական ճանապարհով ու թալանել ինձ, ես պետք է գողի հետ բանակցե՞մ թալանը հետ բերելու համար, թե պետք է դիմեմ ոստիկանություն, դատախազություն, դատարան, որ թալանը հետ վերադարձնեն: Բայց ոստիկանությունն ու դատարանը հո բարեգործական ընկերություններ չեն, որ բարձր մատերիաներից ելնելով իմ ապրանքը հետ բերեն, ես պետք է նրանց ամենամսյա ապահովագրական հարկեր վճարեմ, որ նրանք իրենց տունն ու հաճույքները թողած իմ դարդերով զբաղվեն: Մյուս կողմից, այսօր ինձ են թալանում, վաղը հարեւանիս, բա հարեւանս էլ ինձ հետ չմիանա՞, որ ապահովագրի իր տան եղած չեղածը, երբ նրա տունն էլ գող մտնի: Ուրեմն, Արցախը պետք է ապահովագրի իր անվտանգությունն ու մյուս ռազմավարական արժեքները եւ դրա դիմաց պետք է վճարի փողով թե նյութական ու ռազմական ռեսուրսներիով, հարց՝ ո՞ւմ պետք է վճարի: Եթե Հայաստանը չկարողացավ ապահովել Արցախի անվտանգությունը, ի՞նչ երաշխիք կա, որ Հայաստանը կապահովի ասենք Շիրակի կամ Հայաստանի այլ շրջանների անվտանգությունը: Ոչ մի երաշխիք, բայց կա լուծում, եթե շրջաններն իրենցից սուբյեկտ են ներկայացնում, ուրեմն ստեղծում են վերշրջանային կառույց՝ վերշրջանային օրենսդիր, դատական եւ գործադիր կառույց եւ ապահովում այդ կառույցը սեփական ռեսուրսներով, (սա պետության գործն էր, բայց պետությունը արդյունավետ չի, ամբողջ աշխարհով մեկ մի պետական կառույց չի մնացել, որտեղ նորմալ ղեկավարներ լինեն, սրանք իրենց պետությունները հետեւողականորեն վարի են տալիս), դրա համար հույսներս ոչ թե պետությունները պետք է լինեն, այլ մեր ինքնակազմակերպված կառույցները բոլոր մակարդակներում: Արցախն այսօր պետք է բարձրացնի լեզգինների, թալիշների եւ հարեւան մյուս ժողովուրդների հետ ընդհանուր կառույցներ ստեղծելու հարցը: Բայց սկզբից նրանց սուբյեկտայության հարցը պետք է լուծվի, դրա համար էլ Հայաստանի, Վրաստանի շրջանները պետք է օրինակ ծառայեն՝ օր առաջ սեփական սուբյեկտայության խնդիրը լուծեն՝ Ամերիկայի նահանգները մեզ օրինակ, նրանք սուբյեկտ են: Դա էլ բարդ չի, եթե վերադասն այնքան խելոք գտնվի, որ իր շուրջը հավաքի իրենից խելոք ու փորձված մարդկանց եւ ենթարկվի նրանց խորհուրդներին ու վստահի նրանց գործողություններին, խնդիրը լուծված է:

  8. Հ. Շ. says:

    Փաշինյանը ձեռք բերած, 09 Նոյեմբեր 2020ի պայմանագրի ջինջ ու յստակ բովանդակութիւնը եթէ կիրառէին, զայն պաշտօնապէս ստորագրած՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը, ապա մենք այժմ այս վիճակում չէինք յայտնուէր:

    Ուրեմն ծուղակը՝ այդ պայմանագի՞րն էր…

    Եթէ այդպէս է, դա նշանակում է որ մենք հիմա, միս-մինակ, կռւում ենք՝ Ռուսաստանի, Թուրքիոյ եւ Ադրբեջանի դէմ: Դեռ առանց հաշուելու նրանց նուազ երեւելի եւ շատ զօրեղ դաշնակիցները – ի մասնաւորի՝ Իսրայէլը – :

    Թերեւս այս պատճառով է որ, լուրջ Ընդդիմութեան ոեւէ ղեկավար, շատ ել սիրտ չունի՝ Փաշինյանին տեղը առնելու:

    Իսկ իրեն ալ, հասնում ա, թող հիմա սաղ վայելէ, տենանք, իր ուզած եւ ստացած բացարձակ իշխանութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31