Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական արդիականացման միջոցառման բաղադրիչներին, որոնց շրջանակում պետությունը աջակցում է ընկերություններին նորագույն սարքավորումների ձեռքբերման և ներդրման հարցում, ինչպես նաև խրախուսում ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տրամադրել տեղեկատվություն գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև