«Ես դուրս եմ եկել, իմ ձեւով պայքարում եմ, որովհետեւ ինձ համար կարեւոր է ունենալ իմ հայրենիքը՝ Արցախի հետ միասին, ամուր կանգնել իմ հողի վրա, լինել քաղաքացի եւ գիտակցել, որ դու ունես պատկանելիություն»,-թարգմանչուհի Աստղիկ Ավետիսյանի մոտեցումն է սա: Իր մոտեցումը նա պաշտպանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ հացադուլով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, հուլիսի 17-ից, «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնությունը մեկօրյա հացադուլների ակցիաներ է իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ: Նպատակը՝ միջազգային եւ իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախում հումանիտար ճգնաժամի վրա եւ կանխել վերահաս աղետը:
«Փաստը մնում է փաստ, որ որքան էլ մեզ փորձել են կոտորել, վերացնել եւ միգուցե ինչ-որ ժամանակահատված էլ պետականություն չենք ունեցել, բայց մենք կանք, ապրում ենք, ունենք պետություն եւ հայրենիք:
Ճիշտ է, հիմա դժվարությունների միջով ենք անցնում, բայց Հայաստանը վստահաբար լինելու է»,- ասում է մեր զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ակնարկ էր անում երեկ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր այն մասին, որ հայերի կյանքում եղել են պատմական շրջաններ, երբ պետություն ու պետականություն չենք ունեցել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ