Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվեց

Հուլիս 26,2023 21:21

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստին այսօր դատարանը փոխեց մեղադրյալ Սահակյանի խափանման միջոցը: Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվեց գրավ խափանման միջոցով:

Նիստին տուժողն ու նրա փաստաբանները չէին ներկայացել: Սակայն Մհեր Սահակյանն ու նրա պաշտպանը չառարկեցին, որ այդ պայմաններում շարունակվի նիստը: Նախնական դատալսումների համար սահմանված մի շարք հարցեր քննարկելուց հետո դատարանը գտավ, որ պետք է հնարավորություն տալ հաջորդ հարցերի քննարկմանը մասնակից դարձնել նաեւ տուժողին, ինչի համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 3-ը:

Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում ասաց, որ շարունակում են չընդունել առաջադրված 2 մեղադրանքն էլ:  Նա ասաց, որ աբսուրդային է համարում խուլիգանության մեղադրանքը. «Իմ պատկերացմամբ՝ խուլիգանությունն այնքան լայն է մեկնաբանված, որ այդ մեկնաբանմամբ ցանկացած հանցանքին կարելի է գումարել խուլիգանություն, չենք ընդունում նաեւ երկրորդ մեղադրանքը մարմնական վնասվածքի մասով, դա եղել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, բայց դա աբսուրդային չենք համարում, որովհետեւ գտնում ենք, որ հարվածի արդյունքում մարմնական վնասվածք է տուժողը ստացել: Այս պարագայում քննարկման առարկա կարող էր լինել թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու հարցը, բայց խուլիգանության մասին խոսք լինել չի կարող»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31